×


Fashion երեկո

Fashion երեկո

Երբ մոդելները “գունեղ” են :) “Երկրային հրեշտակներ” լողազգեստների հավաքածուի հեղինակը դեկտեմբերի 9-ին հանդես եկավ իր հերթական անհատական ցուցադրությամբ: “Giza” ակումբում հայ 6 մոդելներ ներկայացրին Ալիսա Հարությունյանի ստեղծած հավաքածուները: Երեկոյան զգեստները դիզայները առաջին անգամ էր իր հավանական գնորդների դատին հանձնում:): Fashion Մանեքենուհիները սկզբում հունական զգեստներով էին, հետո ավանգարդ ոճի հավաքածու ներկայացվեց, կոկտեյլային զգեստներ աղջիկները շատ են հավանում:): Նորությունը մատուցվեց երեկոյի ավարտին. երեկոյան զգեստները Ալիսա Հարությունյանը ստեղծել էր վառ, գունեղ երանգների մեջ. “Դեղին, մանուշակագույն, արծաթագույն կապույտ ու շատ այլ գույների կտորներ եմ օգտագործել, փորձել գեղեցիկ համադրություններ ստանալ: Կրծկալների փուլերը ձեռքով եմ հավաքել, այլ աքսեսուարներ էլ եմ օգտագործել”: Fashion երեկո Դիզայների համար երեկոյան զգեստներ կարելը ամենահաճելի զբաղմունքն է. “Ստեղծածս ցանկացած զգեստ առաջինը ես եմ հագնում, որ տեսնեմ` ինչպիսին է: Ինձ համար կանացիությունն ընդգծելն առաջնային նպատակ է”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին