Արգենտինական խոհանոց Երեւանում Փետրվարի 6-ին Երեւանում բացվեց առաջին steakhouse-ը: Gaucho-ի մուտքը Ամիրյան փողոցում գտնվող Segafredo սրճարանի միջով է: Gaucho սթեյքհաուսում մատուցվում է արգենտինական ստեյք, միսը ներկրվում է Արգենտինայից եւ Ավստրալիայից: Պատրաստվում է անմիջապես սրահում, խոհարարը արգենտինացի Խորխեն է: “Ներմուծել ենք ստեյք ուտելու ճիշտ կուլտուրան: Ոչ միայն հյուրասիրում ենք, այլեւ փորձում ենք հայաստանյան շուկայում ներդնել այդ արվեստը, որովհետեւ Արգենտինայում ստեյք մատուցելն ու ուտելը հասել է արվեստի աստիճանի: Մատչելի է. ցանկացողը կարող է օգտվել”,- ասաց Gaucho-ի մենեջեր Վահան Արթենյանը: Գաուչոն արգենտինացի գյուղացին է, ինչպես կովբոյն Ամերիկայում: Գաուչոներն ի հայտ են եկել 1600-ականներին, մարդիկ են, ովքեր պայքարել են իրենց իրավունքների եւ հողերի համար: Գաուչոն պայքարի սիմվոլն է ու հավանաբար նաեւ համեղ սնվել է սիրել:) : Gaucho-ի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր եւ կարմիր ժապավենը կտրեց Հայաստանում Արգենտինայի դեսպան Կառլոս Չեռնիակը: “Հայկական ճաշատեսակներից դոլման եմ շատ սիրում, մինչեւ Հայաստան գալս արդեն փորձել էի հայկական ուտեստներ: Օրեցօր համեղ ճաշատեսակներ եմ հայտնաբերում: Այն ամենին, ինչ իրար է մոտեցնում Հայաստանն ու Արգենտինան, որպես դեսպան կաջակցեմ: Եթե Gaucho-ն պահպանի արգենտինյան ճաշատեսակների որակը, հաճախ կայցելեմ”,- ասաց դեսպանը: Երեկոն վարող Ավետ Բարսեղյանը մեծացել է այն տարիքից, երբ անում են այն, ինչ ստիպված են. “Մինչ այս այցելել եմ, համտեսել ու շատ եմ հավանել ամեն ինչ: Դրա համար մաքուր սրտով, ազնիվ խղճով կարող եմ ասել` համեցեք: Սուտ կլինի, որ ասեմ` ամբողջ գիտակցական կյանքում իմացել եմ` ինչ է արգենտինական խոհանոցը, այստեղ ավելի խորը ծանոթացա”: Gaucho-ի բացմանը ելույթ ունեցավ երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը. “Դիզայնը շատ լավն է, ուտեստներն էլ. շատ եմ սիրում արգենտինական խոհանոցը: Այս հատվածում իսպանական ոճում եմ երգում, բայց այլ ոճերում էլ հանդես կգամ”: Նուռը երազում է Իսպանիայում լինել, մինչ այդ կայցելի Gaucho: “Երազում եմ տեսնել իսկական ֆլամենկո` ծեր կնոջ կատարմամբ, որովհետեւ որոշել եմ նման քանդակ ստեղծել: Եվ որպեսզի ազնիվ լինեմ իմ արվեստի մեջ, պետք է անպայման գնամ ու տեսնեմ այդ ամենը: Սիրում եմ իսպանական մշակույթը, ինձ շատ հոգեհարազատ է Սալվադոր Դալիի, Պիկասոյի արվեստը, համարում եմ` ընդհանրություն ունենք այդ ազգի հետ. տաքարյունություն, ջերմություն, ուտելիքն էլ է նման”,- ասաց Նուռը: Դիջեյ Սերժոն էլ ստեյքը փորձեց. “Շատ համեղ է, արտասահմանից հյուրեր ունենալու դեպքում կարելի է հրավիրել այստեղ”: Հյուրերն օգտվեցին արգենտինական հյուրասիրությունից, արգենտինական պարեր դիտեցին… Երեկոն ավարտվեց հրավառությամբ: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: