×


“Հայսուպերսթար”

“Հայսուպերսթար”

Երգիչները “ցնցեցին” մարզահամերգայինի դահլիճը:) “Հայսուպերսթար” նախագծի մասնակիցները ապրիլի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դահլիճում տոն պարգեւեցին իրենց երկրպագուներին: Մինչ համերգի մեկնարկը մասնակիցները հաղթահարում էին հուզմունքը, կազմակերպիչները տալիս էին վերջին ցուցումները, սենյակներից մեկում էլ վերջին ձայնային վարժություններն էին անում: :) Suren Arustamyan “Շանթ” հեռուստաընկերության “Հայսուպերսթար” հեռուստաշոուի 4-րդ եթերաշրջանի մասնակիցներն արդեն մեծ բեմում ցույց տվեցին իրենց հնարավորությունները: Եզրափակիչ անցած մասնակիցները կենդանի նվագակցությամբ կատարեցին արտասահմանյան սիրված երգեր, որոնք երգել էին նախագծի ընթացքում: Raffi Ohanyan Համերգի առաջին հատվածում յուրաքանչյուրը կատարեց մեկ երգ: Համերգավար Ավետ Բարսեղյանը սկզբում հանդիսատեսին հորդորում էր ակտիվ լինել, ծափահարել, բայց համերգի ընթացքում կրքերն աստիճանաբար թեժացան: Դահլիճում զգալիորեն շատ էին երիտասարդ աղջնակները, որոնք բեմը շրջապատել էին, իրենց բղավոցներով ու հոտնկայս ծափահարություններով ոգեւորում էին մասնակիցներին, ավելի ճիշտ` տղա մասնակիցներին: :) Առավել ճարպիկները փորձում էին բեմ բարձրանալ, ինքնագիր վերցնել կամ էլ համբուրել իրենց սիրելի երգչին: Անվտանգության աշխատակիցներին ամեն կերպ համոզելով` նրանք փորձում էին ետնաբեմ անցնել, շփվել ու նվերներ  փոխանցել: Raisa Avanesyan 4-րդ սուպերսթարցիների հետ նաեւ երգեցին առաջին ու երկրորդ եթերաշրջանների հաղթողները` Սուսաննա Պետրոսյանն ու Լուսինե Աղաբեկյանը: Սուսաննան  ու Րաֆֆին միասին դուետ երգեցին, իսկ Լուսինեն երգեց Գոռի հետ: Սա աղջիկների առաջին մեծ բեմը չէր, բայց նրանք պակաս հուզված ու ոգեւորված չէին: Լուսինեի խոսքերով, այս համերգն ամեն ինչով տարբերվում էր. “Շատ-շատ հաճելի է երգել նոր սուպերսթարցիների հետ, հանգիստ ու վստահ կարող եմ ասել, որ լավ ընկերներ ունեմ 4-րդ նախագծից` Րաֆֆին, Գոռը, Աննան, Սուրենը…”: “Հայսուպերսթար” հեռուստաշոուի 4-րդ եթերաշրջանի մասնակիցները Արական սեռի սուպերսթար Րաֆֆի Օհանյանը բարձր տրամադրություն ուներ, չեր ուզում հեռանալ բեմից. “Ուզում էի անընդհատ երգել, չէի ուզում հեռանալ, անսպասելի մեծ էներգիա ստացա ժողովրդից, անչափ հաճելի էր: Նվերներ էլ ստացա, շնորհակալ եմ բոլորին: Ամենահետաքրքիր նվերս սեւ մատիտով նկարած իմ դիմանկարն է:)”,- ասաց Րաֆֆին ու ցույց տվեց իր դիմանկարը: Iveta Mukuchyan Համերգին երգեցին եզրափակչի գրեթե բոլոր մասնակիցները` Սենիկ Բարսեղյանը, Սյուզաննա Մելքոնյանը, Մելինե Ափոյանը, Աննա Դովլաթյանը, Մարիամ Ավետիսյանը, Յուլյա Զաքարյանը, Իվետա Մուկուչյանը, Հայկ Պետրոսյանը, Եվա Ղազարյանը, Սուրեն Առուստամյանը, Գոռ Հարությունյանը, Ռաիսա Ավանեսյանը եւ Րաֆֆի Օհանյանը: Ավետը յուրաքանչյուր մասնակցին ներկայացնում էր իր առանձնահատկությամբ` ամենահերոս, ամենադեմք, ամենագիժ եւ այլն, հանդիսատեսն էլ բղավում էր մասնակցի անունը: Ռաիսային ներկայացնելիս Ավետը նրան անվանեց “ատոմային ռումբ”:): Lusine Aghabekyan and Susanna Petrosyan “Հանդիսատեսը շատ ջերմ էր, լավից ավելի լավ, մի խոսքով` գերազանց: Ելույթիցս գոհ եմ, ծափերն ամեն ինչ ասում են: Նվերների, ծաղիկների համար շատ ուրախ եմ: Մեր սպասումներն արդարացան”, - համերգի վերջում Bravo.am-ին պատմեց Ռաիսան: Համերգի ընթացքում “The Beautified Project” ռոք-խմբի հետ երգեց Իվետա Մուկուչյանը, Սուրենն էլ մի քանի երգ կատարեց իր սիրելի կիթառով: Նրա ռոքային ելույթից հետո ժյուրիի անդամ, հաղորդավար Եգոր Գլումովը անսպասելի բարձրացավ բեմ ու ասաց. “Դահլիճում նստած լսեցի, որ մի կին ասաց` “դե ռոքը Հայաստանի համար չի”: Բայց ես չեմ տեսել, որ ռաբիզը կամ փոփն օգնեն Հայաստանին: :) Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր գտնում են, որ ռոքը օգնում է Հայաստանին”,- ասաց Գլումովը: Avet Barseghyan Ի դեպ, համերգի ընթացքում տեղի ունեցավ նաեւ “Հայսուպերսթար 4” հեռուստաշոուի տեսասկավառակի շնորհանդեսը, ուր զետեղվել են նախագծի մասնակիցների հեռուստատեսային կատարումները: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին