Համերգների տոմսերը արդեն վաճառքում են
Այսօրվանից Երեւանի Ֆիլհարմոնիայի տոմսարկղում վաճառվում են մարտի 26-ին եւ 27-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք Իէն Գիլանի եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգների տոմսերը:
Տոմսարկղն աշխատում է ամեն օր, 11:00-ից մինչեւ 19:00:
Տոմսերի արժեքն է. 5 հազար դրամ /թատերահարտակ/, 10 հազար դրամ /ամֆիտատրոն եւ պարտեր/, 15 հազար դրամ /ամֆիտատրոն եւ պարտեր/, 20 եւ 25 հազար դրամ /ամֆիտատրոն եւ պարտեր/:
Իէն Գիլանի համերգները տեղի կունենան “ՙՌոքն օգնում է Հայաստանին/Հայաստանը շնորհակալ է ռոքին” (Rock Aid Armenia/Armenia Grateful 2 Rock) նախագծի շրջանակներում, որոնք իրականացնում են Մեդիամաքսը եւ ավստրալիական Do Something կազմակերպությունը:
Համերգների գլխավոր հովանավորն է “ՎիվաՍել-ՄՏՍ” բջջային օպերատորը, պաշտոնական գործընկերն ու ավիփոխադրողը` bmi ընկերությունը:
Երկու համերգից գոյացած հասույթն ուղղվելու է տնակային պայմաններում գործող Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցմանը: 2009թ. հոկտեմբերի 1-ին Իէն Գիլանը եւ այլ ռոք աստղեր այցելեցին այդ դպրոց եւ խոստացան աջակցել վերակառուցման հարցում: Այսպիսով, ձեռք բերելով համերգի տոմս, ձեզանից յուրաքանչյուրն իր ներդրումը կանի նոր դպրոցի շինարարության գործում:
Bravo.am-ը հանդիսանում է Իէն Գիլանի համերգների պաշտոնական տեղեկատվական գործընկերը եւ առաջիկայում մանրամասներ կհաղորդի դրամց նախապատրաստական ընթացքից: Բացի այդ, շուտով Bravo.am-ը անակնկալ կմատուցի Իէն Գիլանի երկրպագուներին` հետեւեք “Շահիր” բաժնին:
Լուսանկարը տրամադրվել են Bravo.am-ին SPBLIFE.info կայքի կողմից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: