Ռոքի լեգենդն արդեն Երեւանում է Բառացիորեն մի քանի րոպե առաջ Երեւան է ժամանել “Deep Purple” խմբի հռչակավոր վոկալիստ Իէն Գիլանը: Օդանավակայանում ռոքի լեգենդն ասաց` անհավատալի է իր համար այս ամենը: Երեւանում եղանակը ամպամած է, բայց Իէն Գիլլանը կարծում է` “անպայման արեւ է բարձրանալու”: “Այնքան հուզված եմ: Նվագախմբի հետ փորձեր ունեմ: Ֆանտաստիկ ու անիրական է այս ամենը: Համոզված եմ` ամեն ինչ հուզիչ է լինելու: Շատ հետաքրքիր է: Գիտեմ, որ պրոֆեսիոնալների հետ եմ ելույթ ունենալու”,- ասաց Իէն Գիլանը: Հիշեցնենք, որ Իէն Գիլանը այսօր եւ մարտի 27-ին “Deep Purple”-ի հիթերն է կատարելու ` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ “Արամ Խաչատրյան” համերգասրահում կայանալիք համերգների ընթացքում: Համերգներից գոյացած ողջ հասույթն ուղղվելու է տնակային պայմաններում գործող` Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցմանը: 2009թ. հոկտեմբերի 1-ին Իէն Գիլանը եւ ռոքի այլ աստղեր այցելեցին այդ դպրոց եւ խոստացան աջակցել վերակառուցման հարցում: Համերգների տոմսերը վաճառվում են Ֆիլհարմոնիայի տոմսարկղում, այն աշխատում է ամեն օր, ժամը 11:00-ից մինչեւ 19:00-ը: Ի դեպ, այսօր կազմակերպիչներն զեղչեր են սահմանել վերջին տոմսերի համար` դրանք այժմ վաճառվում են 10 եւ 15 հազար դրամով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: