Իէն Գիլան Վոկալիստը նախապատրաստվում է համերգին Bravo.am-ը արդեն պատմել է, որ մի քանի ժամ առաջ Երեւան է ժամանել Իէն Գիլանը: Այսօր ու վաղը` մարտի 27-ին, ռոքի լեգենդը “Deep Purple”-ի հիթերն է կատարելու “Արամ Խաչատրյան” համերգասրահում կայանալիք համերգների ընթացքում: Մենք հետեւել ենք վոկալիստի նախապատրաստական փորձերին: Իէն Գիլանը հանդես է գալու Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ: Նվագախումբը կղեկավարելու է գերմանացի անվանի դիրիժոր Ֆրիդեման Ռիլեն, ով արդեն երկար տարիներ համագործակցում է Իէն Գիլանի հետ: Հանդիսատեսին սպասում է Deep Purple-ի ողջ ընտրանին: Հնչելու են “Deep Purple”-ի 70-ական թվերի այնպիսի սուպերհիթեր, ինչպիսիք են Smoke On The Water-ը, Highway Star-ը, Fireball-ը, Black Night-ը, Woman from Tokyo-ն:


×
3,081





