×


Իէն Գիլան

Իէն Գիլան

“Հայաստանն իմ հոգեւոր տունն է” “Deep Purple” ռոք-խմբի մենակատարն իրեն լավատես մարդ է համարում, “շատ պարզ միջավայրում է մեծացել, ամեն ինչի պայծառ կողմն է փորձում տեսնել, ու եթե ուրիշները հուսահատություն են տեսնում, ինքը` հույս”: Իէն Գիլանի` մարտի 26-ին եւ 27-ին Երեւանում տեղի ունեցող բարեգործական համերգները իրականացվում են ”Ռոքն օգնում է Հայասատանին/Հայաստանը շնորհակալ է ռոքին” նախագծի շրջանակներում: Ian Gillan “Ինչպես միշտ, մեծ պատիվ է այստեղ գտնվել: Իմ հոգեւոր տանն եմ, երջանիկ եմ: Միակ նպաստս երաժշտությունն է: Այն շատ խորին գաղափար է, եթե հիշենք այն սեւ ու մութ օրերը, երաժշտության միջոցով կարողանում էինք ինչ-որ չափով թեթեւացնել վիճակը”,-այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Իէն Գիլանը: “Ապագայում ռոքը կդիտվի որպես դասական երաժշտություն” Լրագրողների հարցերին պատասխանեց նաեւ դիրիժոր Ֆրիդեման Ռիլեն, ով Իէն Գիլանի համերգների ժամանակ ղեկավարում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը: Ռիլեն արդեն երկար տարիներ համագործակցում է Իէն Գիլանի հետ: “Միշտ հաճելի է այսպիսի ռոք-երաժիշտների հետ համագործակցել: Ապագայում ռոքը կդիտվի որպես դասական երաժշտություն: Ու սիմֆոնիկ նվագախմբերը “Deep Purple”-ի գործերի ծրագրով հանդես կգան` ներկայացնելով որպես դասական երաժշտություն”,- նշեց գերմանացի դիրիժորը: Ian Gillan, John Di, Frideman Rille and Ara Tadevosyan “Ռոքն օգնում է Հայաստանին/Հայաստանը շնորհակալ է ռոքին” նախագիծն իրականացնում են “Մեդիամաքս” գործակալությունը եւ ավստրալիական Do Something կազմակերպությունը: Համերգներից գոյացած ողջ հասույթն ուղղվելու է տնակային պայմաններում գործող` Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցմանը: 2009թ. հոկտեմբերի 1-ին Իէն Գիլանը եւ ռոքի այլ աստղեր այցելեցին այդ դպրոց եւ խոստացան աջակցել վերակառուցման հարցում: Համերգների գլխավոր հովանավորն է “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը: Ջոն Դին ու դիրիժոր Ֆրիդեման Ռիլեն Վավերագրական ֆիլմի եւ երգի վերաթողարկված սինգլի համատեղ DVD-ն` շուտով:) 2009-ին “Մեդիամաքսը” բացահայտեց, որ լրանում է “Ռոքն օգնում է Հայաստանին” նախագծի 20–ամյակը: 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից մի քանի ամիս անց 24-ամյա բրիտանացի Ջոն Դին որոշում է օգնել Հայաստանին ու նախաձեռնում է “Ռոքն օգնում է Հայաստանին” նախագիծը: Նրան հաջողվեց համախմբել հայտնի բրիտանացի ռոք-աստղերին, որոնք ձայնագրեցին “Դիփ Փարփլ” խմբի Smoke on the Water երգի քավեր-տարբերակը եւ լույս ընծայեցին հատուկ Earthquake Album ձայնասկավառակը, որի վաճառքից ստացված ողջ հասույթն ուղղվեց Սպիտակի ավերիչ երկրաշարժից տուժածներին: Ian Gillan Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Ջոն Դին, ով այժմ ավստրալիական Do Something կազմակերպության ղեկավարն է, ասաց, որ “Ռոքն օգնում է Հայաստանին / Հայաստանը շնորհակալ է ռոքին” նախագիծը չի սահմանափակվի Իէն Գիլանի երկու համերգներով: “Ես ու “Մեդիամաքս”-ի տնօրեն Արա Թադեւոսյանն իրար խոստացել ենք նման շատ այլ ծրագրեր իրականացնել: “Պատրաստելով Smoke on the Water-ը” վավերագրական ֆիլմի եւ Smoke on the Water երգի վերաթողարկված սինգլի համատեղ DVD տարբերակն ենք թողարկելու` եւս բարեգործական նպատակով”,- պատմեց Ջոն Դին: Իէն Գիլանն ասում է, որ Հայաստանին երգ նվիրելու մտահղացում ունի, բայց այդ մասին խոսելը դեռ շուտ է: Նվագախմբի հետ ելույթ ունենալ սիրում է, բայց իր համար արտառոց երեւույթ է, որ հանդիսատեսը նստած է ունկնդրում: “Նվագախմբի համար էլ հակառակն է արտառոց:): Ամեն դեպքում, շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ հանդիսատեսը կանի”,- ասաց “Deep Purple”-ի վոկալիստը: :) Իէն Գիլանն ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ի դեպ, ասուլիսից անմիջապես հետո Իէն Գիլանը եւ Ջոն Դին մեկնեցին ՀՀ նախագահի նստավայր, ուր նրանց ընդունեց մեր երկրի ղեկավար Սերժ Սարգսյանը: Հանդիպումն անցավ ջերմ եւ անմիջական մթնոլորտում, ՀՀ նախագահը նույնիսկ հիշեց իր ուսանողական տարիները, երբ հանրակացարանում թաքուն լսում էին Deep Purple, Led Zeppelin եւ այլ հանրահայտ խմբերի երգերը: Տեքստը՝ Լիլիթ  Բաբայանի  /Bravo.am/ Լուսանկարները՝  Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/եւ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին