×


Ջոն ՄքԼաֆլին

Ջոն ՄքԼաֆլին

Լեգենդար կիթառահարը փայլեց Երեւանում Բոլոր ժամանակների լավագույն կիթառահարներից մեկի` Ջոն ՄքԼաֆլինի համար ապրիլի 28-ի երեկոն յուրահատուկ էր. ինքն այդպես ասաց` առաջին անգամ էր ելույթ ունենում, այսինքն` իր կիթառը հնչեցնում Հայաստանում: John Mclaughlin Ջոն ՄքԼաֆինը մոտ երկու ժամ իր 4th Dimension ջազ-ֆյուժն քառյակի հետ համերգ ելույթ ունեցավ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում: Համերգի ավարտական մասին մասնակցեց Արտո Թունջբոյաջյանը: Ջոն ՄքԼաֆլինն ու Արտոն միասին հաճախ են նվագել:  Կիթառահարն ասում է. “Արտոն հիանալի երաժիշտ է, մեծ ու բարի հոգի ունեցող անձնավորություն”: “Միսթր Ավանգարդ-ֆոլքը” ոչ միայն վայելում էր իր սիրելի երաժշտությունը, այլեւ երեկոյի հատուկ հյուրն էր: Կայացավ Ջոն ՄքԼաֆինի եւ իր 4th Dimension ջազ-ֆյուժն քառյակի համերգը Արտո Թունջբոյաջյանի հայտնվելը բեմում աշխուժացրեց թե 4th Dimension քառյակին, թե հյուրերին: ՄքԼաֆլին-Արտո-4th Dimension խումբը հրաշալի նվագեց միասին: “Լավ նվագողներ շատ կան, բայց երկրորդ Ջոն ՄքԼաֆլին չկա: Իսկական լեգենդ է, առանց խոսելու նստես, երաժշտությունը ժամերով վայելես: Որքան լեգենդների հոտեր իր վրա կա, դրա վրա իր համն էլ դնելով` մեզ է ներկայանալու: Լինում է, այնքան ես ոգեւորվում, չես կարողանում քնել: Եթե մաքուր հոգի չունենար, չէր կարող նման արվեստ ներկայացնել”,- Bravo.am-ին ասել է Արտո Թունջբոյաջյանը: ՄքԼաֆլին-Արտո-4th Dimension խումբը հրաշալի նվագեց միասին Համերգի ավարտին հանդիսատեսը, ծափահարությունները չդադարեցնելով, Ջոն ՄքԼաֆլինին եւս մեկ անգամ բեմ հրավիրեց` իր երաժշտությունը հնչեցնելու: Լեգենդար երաժիշտը հույս հայտնեց, որ հայ հանդիսատեսի հետ հանդիպումը վերջինը չի լինի: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW