×


Կանանց համար

Կանանց համար

ՀԵԿԱ-ի բարեգործական ցուցահանդեսը Մարտի 6-ին «Արմենիա Մարիոտ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում կայացավ Կանանց տոնին նվիրված բարեգործական ցուցահանդես-վաճառք, որը կազմակերպել էր Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան /ՀԵԿԱ/: Միջոցառման կազմակերպմանը աջակցել էին  նաեւ «World Vision Armenia» եւ «ԱրմենՏել» ընկերությունները, որոնց ներկայացուցիչները ողջունեցին նմանօրինակ ծրագիրն ու շնորհավորեցին Կանանց տոնը: Կանանց տոնին նվիրված բարեգործական ցուցահանդես-վաճառք «Արմենիա Մարիոտ» հյուրանոցում Ցուցահանդեսին ներկայացված էին կերամիկական, ձեռագործ աշխատանքներ, զարդեր, դեկորատիվ պարագաներ, նկարներ:Միջոցառմանն իրենց մասնակցությունն էին բերել տարբեր արտադրողներ` անհատներ, ընկերություններ, հասարակական եւ բարեգործական կազմակերպություններ: Bravo.am-ի հետ զրույցում Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանն ասաց, որ ցուցահանդեսի ողջ հասույթը տրամադրվելու է Եղեգնաձորի Կանանց աջակցության կենտրոնի զարգացմանը. ''Ապագայում Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան պատրաստվում է Կանանց աջակցության կենտրոններ հիմնել ՀՀ բոլոր մարզերում'': Lilit Asatryan Միջոցառմանը ներկա էր նաեւ«ԱրմենՏել» ընկերության /Beeline ապրանքանիշ/ տնօրեն Իգոր Կլիմկոն, ով անդրադարձավ հայ կնոջ դերին. ''Հայ կինը մեծ դեր ունի հասարակական տարբեր ոլորտներում'',- ասաց Կլիմկոն ու հավելեց, որ այս ցուցահանդեսը եւս մեկ անգամ ապացուցում է` որքան տաղանդավոր է հայ կինը: Ցուցահանդեսին ներկայացված աշխատանքները Ցուցահանդեսի բացմանը հաջորդեց հյուրասիրություն: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW