Bravo.am-ում բացվել է երգչուհու անհատական էջը
Քրիստինե Պեպելյանը Երեւանում սիրո երեկո անցկացրեց` մենահամերգ տվեց 2009-ի աշնանը, ասաց, որ շատ երջանիկ է ու դրանում “մեղադրեց” երկրպագուներին ու հանդիսատեսին, ամանօրյա կինոկատակերգության մեջ նկարահանվեց, իր նկարներով 2010-ի օրացույց թողարկեց եւ փետրվարին մեկնեց Միացյալ Նահանգներ: Bravo.am-ը դեռ անցյալ տարի էր երգչուհու մեկնման մասին տեղեկացրել. Քրիստինե Պեպելյանի ամերիկյան իրադարձություններին սպասեք մեր կայքում:
Այսուհետ Bravo.am-ի Celebrities բաժնում գործում է Քրիստինե Պեպելյանի անհատական էջը: Այստեղ կարող եք դիտել նրա տեսահոլովակները, նկարները: Դառնալ երգչուհու ֆանատը եւ ակտիվ քննարկումներ կազմակերպել մեկնաբանություններ հատվածում: Մենք կներկայացնենք երգչուհուն վերաբերող ամենաթարմ նորությունները: Կարող եք գնահատել նաեւ նրա եւ Մարտին Մկրտչյանի դուետի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Երգը կոչվում է “Վերջ”: Երաժշտությունը գրել է Արամ Ավագյանը, խոսքերի հեղինակն է Անահիտ Մխիթարյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Մկրտիչ Խաչատրյանն է, պրոդյուսերը Արմեն Մովսիսյանը:


×
17,961






