“Elite fashion”-ի ցուցադրությունը “Սայաթ-Նովա” համալիրում
Հունվարի 18-ին “Սայաթ-Նովա” համալիրում լողազգեստների ցուցադրություն տեղի ունեցավ: Հավաքածուն կոչվում է “Երկրային հրեշտակներ”, հեղինակը “Elite fashion”-ի դիզայներ Ալիսա Հարությունյանն է:
“Հավաքածուն հունիսին եմ ստեղծել, Սեւանում ենք ցուցադրել փարթիի ժամանակ: Հրեշտակի թեւեր են կրում մոդելները: Ձմռանը ներքնազքեստներ, լողազգեստներ ենք ցուցադրում, հետաքրքիր է”,- ասաց Ալիսա Հարությունյանը:
Հատուկ հայուհիների համար “համեստ ու նամուսով” լողազգեստների ցուցադրություն եղավ, երեկոյան զգեստներ էլ ներկայացրեցին: Արաբական տրամադրություններ ապահովեց պարուհի Սոնան:
Ցուցադրության վերջում ռեփեր Դավոն ու Դավիթ Բադալյանը դուետով հանդես եկան:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/


×
8,404






