Երգի պրեմիերա Bravo.am-ում
Լուսինայի նոր երգը կոչվում է “Sweet Vibration”: Երգչուհին հանդես է գալիս progressive house ոճում: Երգի երաժշտության հեղինակն ու գործիքավորողը Ամստերդամում հայտնի դիջեյ Ֆեդի Ֆերայան է /Fady Ferraya/, խոսքերը գրել է “Apricota” խումբը:
Լուսինայի նոր` “Sweet Vibration” երգը կարող եք լսել այստեղ:
“Փորձել եմ տարբերություն մտցնել իմ ոճում, էլեկտրոնային երաժշտություն է, ոչ ստանդարտ երգ: “Ես սիրում եմ քեզ, դու չսիրեցիր ինձ, գնացի, մեռա” վիճակներ չկան: Ռիթմին համապատասխան է: Երգում եմ այն մասին, ինչ զգում ես երաժշտություն լսելիս եւ պարելիս”,- Bravo.am-ին պատմեց Լուսինան:
“Sweet Vibration”-ը Լուսինայի առաջին երգն է, որ ձայնագրվել է Հայաստանում, արդեն չորս օր է վաճառվում Ինտերնետում: Երգչուհու պրոդյուսեր Սեւակ Մաջարյանը տեղեկացրեց, որ շուտով itune-ում էլ են վաճառելու: “Հունվարին ենք պատվիրել երգը: Երաժշտությունը պատրաստ էր, բառերն էլ գրվեց: Ձայնագրեցինք այստեղ, բայց միքսինգն ու մասթերինգը Հոլանդիայում է արվել”,- ասաց Սեւակ Մաջարյանը:
Պրոդյուսերը նշեց, որ Ֆեդի Ֆերայան եւս չորս երգ է գրելու երգչուհու համար: “Այս երգը էքսպերիմենտ է Լուսինայի համար, ոճային թեթեւ փոփոխություն կա, բայց ոչ մակարդակի հաշվին: Սա ավելի ակումբային երաժշտություն է: Ինքը շատ է սիրում այս ոճը: Ֆեդին էլ շատ է հավանել Լուսինայի ձայնը, ասում է` սեւամորթ հայուհի է :)”,- ասաց նա:
“Տաղանդավոր դիջեյ է Ֆեդին, լիբանանցի է, բայց աշխատում է Հոլանդիայում: Առաջին անգամ էի դիջեյի հետ աշխատում, շատ հաճելի էր: Արագ, օպերատիվ աշխատող է: Երաժշտությունը լսեցի… Այն է, ինչ միշտ երազել եմ անել. առաջին նոտաներից հասկացա, որ պետք է երգեմ: Լավ համագործակցություն է` Լուսինա, Fady, Apricota: Պարային երգ է, ինձ շատ է դուր գալիս: Նման ոճում էլի հանդես կգամ”,- ասաց Լուսինան:
Ի դեպ, դիջեյ Ֆեդի Ֆերայան Հայաստան գալու նպատակ ունի, այդ ընթացքում գուցե “Sweet Vibration” երգի տեսահոլովակ էլ նկարահանվի: Մինչ ամառ էլ Լուսինան հայերեն երգերի ձայնասկավառակ է թողարկելու:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/


×
10,241






