×


“Լույս կյանքի համար”

“Լույս կյանքի համար”

Բացվել է Սարգիս Վիրաբյանի ֆոտոխմբակի ցուցահանդեսը Լուսանկարիչ Սարգիս Վիրաբյանը լուսանկարչությամբ հետաքրքրվողների համար դասընթացներ է կազմակերպում, սովորեցնում լուսանկարչական արվեստի նրբություններն ու գաղտնիքները, դասընթացների ավարտն էլ նշանավորում է ցուցահանդեսով: Սարգիս Վիրաբյանի ֆոտոխմբակի “Լույս կյանքի համար” խորագրով ցուցահանդեսը Մայիսի 25-ին Նարեկացի արվեստի կենտրոնում բացվեց Սարգիս Վիրաբյանի ֆոտոխմբակի “Լույս կյանքի համար” խորագրով ցուցահանդեսը, ուր ներկայացված էր 52 լուսանկար: Ցուցադրված էին ֆոտոխմբակի 13 անդամների` Մարիամ Միրիջանյանի, Կարեն Մարգարյանի, Աստղիկ Գեւորգյանի, Հակոբ Մուրադյանի, Մարիամ Սողոյանի, Լիլիթ Մուրադյանի, Անի Պետրոսյանի, Էդգար Գալստյանի, Արմեն Խաչատրյանի, Գրիգոր Իշխանյանի, Օքսաննա Սարգսյանի,  Լուսինե Շահմուրադյանի եւ Ռուզաննա Հարությունյանի լուսանկարչական աշխատանքները: Ցուցահանդեսին ներկայացված էր 52 լուսանկար “Լույս կյանքի համար” ցուցահանդեսի մասնակիցներից յուրաքանչյուրը ներկայացել էր 4-ական աշխատանքով. սա Սարգիս Վիրաբյանի ղեկավարած 4-րդ խմբակն է. “Հիմնականում մեծահասակներին եմ (18 տարեկանից բարձր) սովորեցնում, որոնք տարբեր մասնագիտության տեր մարդիկ են: Մի քանիսը որոշել են հետագայում պրոֆեսիոնալ լուսանկարչությամբ զբաղվել, մնացածն էլ որպես սիրելի նախասիրություն, եկել են լուսանկարչության պրոֆեսիոնալ դաշտն ուսումնասիրել”, - ասաց լուսանկարիչը: Sargis Virabyan Ֆոտոցուցահանդեսի մասնակիցներից 30-ամյա Լուսինեն մասնագիտությամբ իրավաբան է, աշխատում է ՀՀ Կենտրոնական բանկում որպես իրավախորհրդատու: Լուսանկարչությունը նրա նախասիրություններից մեկն է, որն ուզում է սովորել պրոֆեսիոնալ մակարդակով: Նրա լուսանկարած ճրագը  դարձել է ցուցահանդեսի պաստառի նկարը. «Վերնագրին համապատասխանում էր խավարի միջից ճառագող լույսը, մենք էլ որոշեցինք որպես աֆիշայի լուսանկար օգտագործել: Լուսանկարչությունն իմ մասնագիտության հետ կապ չունի, բայց այն իմ ներքին ճաշակը, աշխարհընկալումը ցույց տալու միջոց է: Ինձ համար հոբբի է. դեռ շատ կա պրոֆեսիոնալիզմի հասնելու համար: Սարգիսից շատ մանրուքներ եմ սովորել, ինքը շատ է սիրում գծերի ու լույսի խաղը, համաչափությունը, մեր այսօրվա աշխատանքներն էլ նրա խորհրդով ենք ընտրել», - ասաց Լուսինեն: Սարգիս Վիրաբյանի ֆոտոխմբակի “Լույս կյանքի համար” խորագրով ցուցահանդեսը Ֆոտոխմբակի անդամներից 22-ամյա Ռուզաննան ներկայացրել էր ժանրային ու պորտրետային լուսանկարներ. «Մասնագիտությամբ տնտեսագետ եմ, շատ եմ հետաքրքրված լուսանկարչությամբ, ինտերնետի միջոցով գտա Սարգիսին ու որոշեցի անպայման մասնակցել դասերին: Ամեն ամիս մի ոճում էինք աշխատում, վերջում լավագույն 4 լուսանկարներն ենք ներկայացրել: Ամենաշատը սիրում եմ ժանրային ոճը, երբ մարդկանց պատահական ու անսպասելի եմ նկարում: Երեւի լուսանկարչությունն ինձ համար հոբբի կմնա, չեմ ուզում լուսանկարչությամբ գումար աշխատել. ինքս ինձ համար կնկարեմ”: Իսկ մասնակիցներից Գրիգորն ուզում է  լուսանկարչությունն իր հիմնական մասնագիտությունը դարձնել. “Այսօր ներկայացրել եմ 2 ժանրային ու 2 պորտրետային նկար: Ֆոտոապարատի տեխնիկական հնարավորություններն այնքան էլ կարեւոր չեն, կարեւորը միտքն ու գաղափարն է: Եթե տեսնում ես լավ կադր, պետք է անպայման ֆիքսես ու էքսպերիմենտներ անես”, - նշեց 21-ամյա Գրիգորը: Ցուցահանդեսին ներկայացված աշխատանքներից Լուսանկարիչ Սարգիս Վիրաբյանի խոսքերով, ֆոտոխմբակների պարապմունքները պաշտոնական չեն, այլ հիմնված են գործնականի ու էնտուզիազմի վրա. “Աշակերտներս ինձ գտնում են վիրտուալ ցանցերում, առաջ ծանոթ ու անծանոթներն այնքան շատ էին ֆոտոյի հետ կապված հարցեր տալիս, որ որոշեցի խմբակ հավաքել ու պարապմունքների միջոցով փոխանցել պաշարս: Առաջին նպատակս այն է, որ մեզ մոտ զարգացնենք այս արվեստը, որ լուսանկարիչներին ավելի հարգանքով վերաբերվեն, մարզերում ֆոտոապարատով աշխատող մարդը դեռ չի ընկալվում: Իսկ ԱՊՀ երկրներում մարդիկ շատ են հարգում լուսանկարչի աշխատանքը, այնտեղ արվեստ է համարում: Մեզ մոտ արվեստաբանները դեռ քննարկում են` որքանով է լուսանկարչությունն արվեստ”: Ցուցահանդեսին ներկայացված աշխատանքներից Սարգիս Վիրաբյանը 2007 թվին բացել է իր առաջին անհատական ցուցահանդեսը, ուր ներկայացրել է միայն հայկական եռագույնի թեմայով արված լուսանկարներ, իսկ 2008 թվականին 2-րդ անհատականն է ունեցել “Ելք դեպի քաղաք” խորագրով: Ցուցահանդես է ունեցել նաեւ Էստոնիայում, որտեղ ներկայացրել է հայ մարդու կենցաղը պատկերող 40 լուսանկարներ: “Լույս կյանքի համար” խորագրով ֆոտոցուցահանդեսն այցելուների համար բաց կլինի մինչեւ մայիսի 30-ը: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW