“Իմը տարբերվում է այլ տղամարդկանց առավոտներից” Մանուկ Ալեքսանյան` դիզայներ: Ներկայանում է` MANCH: Երազանքը` ոճ թելադրել: Հավաքածուները` “Գարուն-Ամառ 2010” եւ “Limited Collection”: Սիրում է գեղեցիկ հագնված կանանց ու Քրիստինա Ագիլերայի նոր ոճը: Ընկերներն առանց իրեն շոփինգի չեն գնում: Սիրելին ուզում է, որ իր հարսանեկան զգեստը հենց MANCH-ը կարի:): Երգչուհիներ Մարիաննա Հովհաննիսյանն ու Արեւիկ Ալավերդյանն արդեն համագործակցում են MANCH-ի հետ: Նազենի Հովհաննիսյանն էլ նրա աչքի տակ է:): MANCH-ը fashion-ով ապրում է վաղուց, նորաձեւություն ստեղծում` մոտ մեկ ու կես տարի: Իր ոճին վստահելու առաջին համաձայնությունը ստացել է երգչուհի Մարիաննա Հովհաննիսյանից: “Օրերից մի օր Մարիաննայի տեսահոլովակներն էի նայում, ինքն ինձ շատ կերպարային թվաց: Հ.Տ. Հայկոյի հետ իր դուետի տեսահոլովակում նկարահանվելու համար համապատասխան մի քանի կերպար առաջարկեցի, համաձայնեց, ընտրեց մեկը, որում ներառել էինք որոշ դիզայներների հավաքածուներ, բայց իմ ձեռագրով: Արեւիկ Ալավերդյանի համար էլ փոփ-ռոք դիվայի կերպար ստացանք, գեղեցիկ ֆոտոշարք ստեղծեցինք”,- ասում է MANCH-ը: “Հայ էստրադան աչքիս տակ եմ առել”. MANCH MANCH-ը նշում է, որ իր առավոտները տարբերվում են մյուս տղամարդկանց առավոտներից. “Զարթնում եմ մի բաժակ սուրճով եւ “Vogue” ամսագրով: Հիմնականում հենց կանանց համար եմ հավաքածուներ ստեղծում, որովհետեւ կինը կերպարային է, լավ է ներկայանում, իսկ հայ տղամարդը մի քիչ ուրիշ մենթալիտետ ունի, բայց նշեմ նաեւ, որ շատ զարմացա, երբ տղամարդկանց համար նախատեսված իմ` “Sex for Breakfast” հավաքածուն շատ վաճառվեց: Սովորական շապիկներ էին` իմ լոգոտիպով, Մադոննայի նկարով, իմ նախշերով...”: Դիզայների նախընտրելի կտորները` մետաքս, շիֆոն, ջինս: Տարերքը` ատլասե կոկտեյլային զգեստներ` Սվարովսկի քարերի համադրությամբ: Այժմ նորաձեւ սաֆարի ոճը սիրում է, կարծում` ֆուտբոլի կապակցությամբ «բումային» կլինի աֆրիկյան թեման, բայց ֆուտբոլ չի սիրում:): “Հաճելի է, երբ աղջիկները լսում են խորհուրդներս” “Ինչպես յուրաքանչյուր տղամարդ, սիրում եմ, երբ կինը շատ գեղեցիկ է հագնվում: Ինձ հաճելի է, երբ աղջիկները լսում են խորհուրդներս ու դրական վերաբերվում: Դոնաթելա Վերսաչեն ինձ համար իդեալ է: Իմ ոճը... Բոլոր հանրաճանաչ արտասահմանյան դիզայներներից սովորում եմ, ուսումնասիրում եվրոպական fashion ինդուստրիան ու միտումներն օգտագործում իմ հավաքածուներում` մինիներից սկսած մինչեւ սաֆարի”,- ասում է MANCH-ը: Մանուկ Ալեքսանյանը DJ Vakcina-ի համար էլ է զգեստ կարել. “Կուրորտային շորիկ է, կոկտեյլային մինի, ու Արուսիկի կազմվածքը հրաշք կերպով ներկայացնում է: Դամիանն է այդ կերպարում լուսանկարելու: Հավանում եմ Vakcina-ի պոզիտիվ, պրովոկացիոն կերպարը: Նազենի Հովհաննիսյանի կերպարն եմ շատ հավանում: Իմ կնոջ իդեալը Դեմի Մուրն է, եւ Նազենիին փոքր-ինչ նրան եմ նմանացնում, սիրում եմ իր, “ԷԼ Style”-ի գլխավոր խմբագիր Մայա Պողոսյանի, Արմինկայի ոճերը: Հայ էստրադայից մարդիկ կան, որ աչքիս տակ եմ առել, նրանք իդեալական կներկայացնեն իմ հագուստը”: Շատ սեքսուալ է լինելու MANCH-ը մասնագիտությամբ սննդամթերքի տեխնոլոգ է, հիմա նորաձեւության օն-լայն դասընթացների է մասնակցում, 21 տարեկան է, ընկերուհին էլ ցանկանում է` իր հարսանեկան զգեստը հենց Մանուկի դիզայնով լինի: Դիզայների ծնողները դեմ են որդու նոր մասնագիտությանը, լուրջ չեն ընդունում, բայց արդեն համակերպվել են. “Մայրս հիմա անգամ իմ ստեղծած հագուստներից է կրում”: MANCH-ը նկարում է զգեստները, իսկ օգնականները` Գայանեն եւ Նառան, կարում: “Հիմա “Աշուն-Ձմեռ” հավաքածուի վրա եմ աշխատում, շատ սեքսուալ է լինելու` մորթիներով, կաշվե իրերով, տառեր են լինելու: Ինքնավստահ, սեքսուալ, բայց նաեւ կանացի կնոջ կերպար եմ ստանալու”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` MANCH-ի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: