×


«Մանկական Նովայա վոլնա»

«Մանկական Նովայա վոլնա»

Նախագծի մեկնարկը տրված է :) Ապրիլի 9-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրունի դահլիճում կայացավ ARC ընկերության եւ “Արմենիա” հետուստատեսության կազմակերպած «Մանկական Նովայա վոլնա» միջազգային մրցույթի ազգային նախընտրական փուլը: :) Evgeni Orlov & Alexandr Rumyancev Նախքան մանկական համերգը` նախագծի կազմակերպիչները հանդիպեցին լրագրողների հետ, խոսեցին «Մանկական Նովայա վոլնա» եւ «Նովայա վոլնա» երիտասարդ կատարողների մջազգային մրցույթից, հայաստանյան նախընտրական փուլից: «Նովայա վոլնա»-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ռումյանցեւը, խոսելով մրցույթի ու դրա թողած ազդեցությունից, ասաց. «Մենք այսօր կարող ենք հպարտանալ «Նովայա վոլնա» մրցույթով, դրա շնորհիվ ունենք այնպիսի խումբ, ինչպիսին է «Սմեշը», Դիմա Բիլան եւ շատ այլ երգիչ-երգչուհիներ:)»: «Մանկական Նովայա վոլնա» Իսկ «Նովայա վոլնա»-ի երաժշտական պրոդյուսեր Եվգենի Օռլովն էլ հավելեց, որ մրցույթի մասնակիցները հետագայում ընկերանում են, դուետներ կազմում ու երգեր ձայնագրում: Լրագրողների այն հարցին, թե երիտասարդ կատարողների թվում կա՞ն հայտնի անուններ, միցույթի հայաստանյան նախընտրական փուլի հասարակության հետ կապերի պատասխանատու Իզաբելլա Մանասարյանն ասաց. «Բոլորիդ հրավիրում ենք համերգին, այն ժամանակ էլ կտեսնեք մասնակիցներին»: Լրագրողների համառելուց հետո Իզաբելլան նշեց նրանցից երկուսի` «Ջեզլ» խմբի եւ Սոնա Շահգելդյանի անունները: Anna Avanesyan & Felix Khachatryan Նշենք, որ թե «Մանկական Նովայա վոլնա», եւ թե «Նովայա վոլնա» մջազգային մրցույթին մասնակցում են 28 կատարողներ: «Մանկական Նովայա վոլնա»-ում 28 կատարողները բաժանվել են երկու տարիքային խմբի` 8-12 եւ 12-15 տարեկաններ: Ասուլիսին հաջորդեց «Մանկական Նովայա վոլնա»-ի համերգ-լսումը, որը վարում էին Աննա Ավանեսյանն ու Ֆելիքս Խաչատրյանը: Ժյուրի կազմում էին Ալեքսանդր Ռումյանցեւը, Եվգենի Օռլովը, Ստելլա Խաչանյանցը, Արթուր Գրիգորյանը, Էռնա Յուզբաշյանը, Հրանտ Թոխատյանը, Գրիգոր Նազարյանը եւ… անակնկալ` ռուսական էստրադայի աստղ, հատուկ հյուր երգչուհի  Ժասմինը: «Մանկական Նովայա վոլնա» Յուրաքանչյուր երեխա կատարեց երկու երգ, համերգ-լսումի բացումն արեց փոքրիկ երգչուհի Նադեժդա Սարգսյանը, ով շատ է սիրում աշխարհագրություն առարկան, իսկ իր երազանքը գաղտնի է պահում: Մրցույթի մասնակիցներից Գայանե Հովհաննիսյանն էլ այն մանուկներից էր, որոնք հարցաթերթիկում նշել էին, որ անպայման ուզում են հաղթել::) Bravo.am-ը  հաջողություն է մաղթում մրցույթի փոքրիկ մասնակիցներին, իսկ երիտասարդ կատարողների ելույթին խոստանում է անդրադառնալ նրանց առաջին համերգ-լսումից հետո: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW