×


Մարտի 8

Մարտի 8

“Սայաթ-Նովա” համալիրում տոնում էին երիտասարդները :) Կանանց տոնի առթիվ “Սայաթ-Նովա” համալիրում կայացավ շոու-ծրագիր, որն իր մեջ ընդգրկում էր բազմաթիվ անակնկալներ: Միջոցառումը կազմակերպել էին Կարեն Մանասյանն ու Սուսիկը::) Կանանց տոնին նվիրված շոու-ծրագիր  “Սայաթ-Նովա” համալիրում Որքանով էր երիտասարդներին հաջողվել այն` թողնում ենք ձեր եզրակացությանը, իսկ մենք ներկայացնում ենք այն, թե ինչ տեղի ունեցավ մի քանի ժամերի ընթացքում “Սայաթ-Նովա” համալիրում: Միջոցառման թերեւս ամենահետաքրքիր մասը Կարմիր գորգն էր. բոլոր հյուրերը պետք է անցնեին կարմիր գորգով, լուսանկարվեին, հետո մտնեին ներս:) : Միջոցառման հյուրերն անցնում են Կարմիր գորգի վրայով Բացման խոսքում Կարեն Մանասյանը, ով նաեւ հաղորդավարն էր, շնորհակալություն հայտնեց այն երգիչներին, ովքեր չմերժեցին եւ ընդունեցին հրավերը, ապա բեմը հանձնեց նրանց: Ներկաներին շնորհավորելու եւ ողջունելու էին եկել Էլլա Տարունցը, Ժաննան, Վարդան Բադալյանը, Արեւիկ Ալավերդյանը, “Թիվ 5” խումբը` չորս տղաներով , “Չորս տարբերակը”` երեք աղջիկներով եւ այլ երգիչներ: :) Sargis Avetisyan “Չորս տարբերակը” պրեմիերա ուներ. “Առաջին անգամ ենք այս երգը կատարում”,- ասացին աղջիկները: Վարդան Բադալյանն ու “Թիվ 5”-ն էլ երկուական երգ երգեցին` պատճառաբանելով , որ շատ են սիրում հայ աղջիկներին :): Ժամանակ առ ժամանակ երգիչների կատարումներին փոխարինում էին արտասահմանյան հիթերը, որոնք ավելի էին աշխուժացնում ներկաներին: Եղան նաեւ մրցույթներ: «Արմյանկա»  ամսագրի խմբագրությունից եկած հյուրերն ընտրեցին պարահրապարակի լավագույն զույգին`Լեւոնին եւ Հենարիկին, ում հանձնվեց պատվոգիր: “Մենք միշտ ենք լավը եղել:)”, - ասաց Լեւոնը: 4-տարբերակ Հայտնիներից բացի ելույթ ունեցան նաեւ սկսնակներ, նոր անուններ ու սիրողական երգիչներ: Նրանցից մեկը` Մարիամը մի քանի անգամ կատարեց Queen-ի երգացանկից  'Show Must Go On'' երգը` փորձելով մտնել կերպարի մեջ. «Շատ եմ սիրում այս երգը»: :) Տեղի ունեցավ նաեւ fashion ցուցադրություն: Մանեքենուհիները ներկայացնում էին ֆրանսիական “Josef femme” խանութի երեկոյան եւ դասական զգեստները: Ցուցադրությունից հետո պարահրապարակը տրամադրվեց ներկաներին: :) Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Mana-Litta-ի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW