×


Մայիսի 9

Մայիսի 9

“Հիշում ենք, հարգում ենք” Համալիրում նշվեց Հաղթանակի  65-րդ տարեդարձը Մայիսի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը “փայլում էր” Հայրենական մեծ պատերազմի վետերանների շքանշանների փայլով: Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 65-ամյակի առթիվ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության նախաձեռնությամբ տոնական ընդունելություն էր կազմակերպվել: Նշվեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի  65-րդ տարեդարծը Երեկույթին ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, զինվորականներ եւ Հայաստանում այլ պետությունների ներկայացուցիչներ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը Հանդիսության ժամանակ իրենց ողջույնի խոսքն ասացին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն: ՀՀ վարչապետը շնորհավորեց բոլորին Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-րդ տարեդարձի կապակցությամբ: Երեկույթին ներկա էին բազմաթիվ պետական այրեր “Հաղթանակի օրվա գլխավոր հերոսները եղել եւ կմնան մեր թանկագին վետերանները, որոնց առաջ մենք անհատուցելի պարտք ունենք: Հենց նրանք են մեր ընդհանուր պատմության արդեն հեռու եւ հերոսական էջերի գործող անձիք, նրանց ամբողջությունը բերեց մեզ այդ փառավոր Հաղթանակը: Հիմնավոր հպարտությամբ ցանկանում եմ նշել, որ մեր փոքրիկ հանրապետությունն իր ծանրակշիռ լուման է ներդրել ֆաշիզմի դեմ պայքարում: 1941-ի հունիսից մինչեւ 1945-ի մայիսը բանակ է զորակոչվել մոտ 600 հազար հայ, ընդ որում` Հայաստանից, որի բնակչությունը 1941 թվականի տվյալներով 1,5 միլիոնից պակաս էր, Հայրենական ռազմաճակատ մեկնեց 300 հազար մարդ, զոհվեց ավելի քան 200 հազար հայ: Խորհրդային բանակի Հայրենական ռազմաճակատում կերտած պատմության փառավոր էջերում Խորհրդային Միության 3 հայազգի մարշալի, մեկ ծովակալի, ավելի քան 60 գեներալի եւ 106 հերոսի, Փառքի 27 շքանշանակրի անուններ է գրվել: Հայաստանում 6 ազգային դիվիզիա էր ձեւավորվել, եւ նրանցից երեքը` 89-րդը, 408-րդը եւ 409-րդը, ակտիվ մասնակցություն են ունեցել Կովկասում պաշտպանական եւ հարձակողական մարտերում: Փառք Աստծո, մենք դեռեւս ունենք երջանիկ հնարավորություն` շփվելու այդ հեռավոր, ողբերգական եւ միեւնույն ժամանակ հերոսական իրադարձությունների մասնակիցների հետ”,- նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը տիկնոջ հետ Միջոցառման ժամանակ պատերազմական տարիների ռուսական հայտնի երգեր կատարեցին` “Կատյուշա”, “Մութ գիշեր”, Խորհրդային ժամանակաշրջանի նորաձեւ պարային համարներ էլ եղան:): Հայրենական մեծ պատերազմի մասնակից, գնդապետ Գերասիմ Հարությունյանը հպարտանում է նաեւ Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ: “Հպարտ եմ հայ ժողովրդով, որ կարողացանք համախմբվել ու հաղթել: Որ նման երեկույթների են հրավիրում, շատ ենք ուրախանում ու  կյանքներս երկարում է, ցավներդ տանեմ”,- ասաց Գերասիմ Հարությունյանը: Նա եւս Բեռլինում քոչարի պարողներից մեկն է: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW