×


“Մայրիկիս”

“Մայրիկիս”

“Արեւիկ”-ի տեսահոլովակ-նվերը բոլոր մայրերին “Արեւիկ” մանկապատանեկան համույթն աշխարհի բոլոր մայրերին նվիրված նոր երգ ու նոր տեսահոլովակ ունի: “Մայրիկիս” ստեղծագործության երաժշտությունը գրել է Մարիա Սարխոշյանը, խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է: Տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Սյոմա Կոդաբաշյանը, օպերատորն ու postproduction-ի ղեկավարը` Միհրան Ստեփանյանը, պրոդյուսերը` Հայկ Ամիրյանը: Կայացավ “Մայրիկիս” երգի տեսահոլովակի շնորհանդեսը “Մայրիկիս” երգի տեսահոլովակի շնորհանդեսին մասնակցելու համար մայիսի 30-ին “Մոսկվայի տուն” էին եկել Հանրային ռադիոյի եւ Հ1-ի տնօրեն Արմեն Ամիրյանը, հումորի վարպետ Աշոտ Ղազարյանը, հաղորդավար եւ դերասան Նազենի Հովհաննիսյանը, երգիչ Արամեն, երգչուհիներ Նառան, Սիլվա Հակոբյանը եւ Լիլիթ Հովհաննիսյանը, երգահան Վահրամ Պետրոսյանը: Հյուրերին ողջունեց ու “արեւիկցիներին” շնորհակալություն հայտնեց Հանրային ռադիոյի “Արեւիկ” համույթի գեղարվեստական ղեկավար Արմեն Գեւորգյանը: Անահիտ Սարգսյանը մոտ 11 տարի է` “Արեւիկ”-ի սաներից է, ‘Մայրիկիս” երգն էլ նրա ամենասիրելին է դարձել: “Մեր ամենաջերմ երգերից է: Առաջին անգամ որ լսեցինք, տեքստի իմաստն ու իրականությունն իմացանք, շատ հուզվեցինք: Գրիգորն է գրել, իր մորն է նվիրված, շատ հուզիչ է”,- ասաց Անահիտը: “Արեւիկցիները” Երաժշտության հեղինակ Մարիա Սարխոշյանը 2-3 տարի է` ստեղծագործում է, “Մայրիկիս”-ն էլ առաջին երգն է, որ ներկայացնում է հանդիսատեսի դատին: “Ինձ շատ դժվար է ռիթմիկ, արագ ստեղծագործություններ գրել, նման մեղեդիներ են ստացվում: Երգի ապագան վստահել եմ “Արեւիկ”-ին”,- նշեց Մարիա Սարխոշյանը: “Մայրիկիս” երգի խոսքերի հեղինակ Գրիգոր Կյոկչյանը Երգի պետական թատրոնի երգիչ է, երազում է “արեւիկցիների” համար մանկական մյուզիքլ ստեղծել. “Ընտրված երեխեք են, հաստատ շարունակելու ենք միասին աշխատել: Մոտ 13 երգ արդեն պատրաստ է”: “Արեւիկ”-ի տեսահոլովակ-նվերը բոլոր մայրերին Հանրային ռադիոյի եւ Հ1-ի տնօրեն Արմեն Ամիրյանը նշում է, որ մայրերի մասին բոլոր երգերն էլ հուզիչ են: “Մայր հասկացողությունը շատ հուզիչ է, ծնել է քեզ, մեծացրել, հասցրել ինչ-որ նպատակի: Չեմ կարծում, որ կա մի մայր, որ այդ ամենն անում է որեւէ շահադիտական նպատակով: Աստվածային, ի վերուստ տրված մարդկային անկեղծությունն է: Մենք միշտ չենք հասցնում մեր մայրերին ասել այն, ինչ ցանկանում ենք, սա առիթ է, որ յուրաքանչյուրն այս տեսահոլովակի միջոցով իր մայրիկին կարողանա ասել` սիրում եմ քեզ”,- ասաց Արմեն Ամիրյանը: Հանրային ռադիոյի եւ Հ1-ի տնօրեն Արմեն Ամիրյանը Երգիչ Արամեն էլ որոշել է անպայման մոր մասին իր գրած երգով հանդես գալ: “Մոր մասին երգը չի կարող վատը լինել, երեխաների շուրթերից էլ շատ գեղեցիկ է հնչում. անկեղծ է, լավ իմաստով` չմտածված: Շատ շուտ ու ճիշտ հասնում է լսողին: Մայրիկիս նվիրված երգ չունեմ, առաջարկել են մի երգ, դեռ չգիտեմ` կերգե՞մ: Ուզում եմ այն երգն երգել, որ ես կգրեմ` իմ խոսքերով, երաժշտությամբ, որ սրտիս ուզածն ասեմ մայրիկներին: Չգիտեմ` երբ կգա այդ ժամանակը, բայց չեմ շտապում, երբ զգամ, որ կարող եմ, մի գեղեցիկ բան  անպայման կանեմ”,- Bravo.am-ին ասաց Արամեն: “Արեւիկցիները” երգում են, ավելի ճիշտ` երազում են, որ մայրերը միշտ իրենց կողքին լինեն: Bravo.am-ը ցանկանում է` իրականանա աշխարհի բոլոր երեխաների երազանքը : ): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW