“Սպիտակ” հայերի փարթին:) Իսպանական կրքերով ապրու՟մ ենք. ապրում ենք:): Փարթիասեր հասարակության պակաս ունե՟նք. չունենք: Երբ ակումբային երաժշտությունը միքսվի ֆլամենկոյի հետ, ու այդ ամենին իր “մատը խառնի” “Իսպանական կենտրոնը”, սպիտակ փարթի կգա հայերի գլխին:): Հուլիսի 17-ին “Congress” հյուրանոցը սպիտակ էր հագել:): Ճերմակել էին MEGA IBIZA փարթիի գրեթե բոլոր հյուրերի մազերը, օհ, զգեստները:): Բժշկական օգնություն ցուցաբերելու էր եկել “բժշկուհի” Արուսիկը` DJ Vakcinan:): “Սպիտակ” փարթիի մի քանի սեւավորված հյուրեր տուգանվեցին` վայելքին միանալու, բայց կանոնները չպահպանելու համար:): “Իսպանական կենտրոն”-ի նախագահ Աշոտ Փարսյանն ասում է. “Մարդիկ պետք է հաճույք ստանան սպիտակ փարթիից` ներկա գտնվելով բացառապես սպիտակ շորերով”: “Absolutely White” վիճակներում հայկական սպիտակ MEGA IBIZA-ն Իբիցայում շատ հայտնի “Sensation White” փարթիի մոտիվներով էր: Սպիտակ իրադարձության երեւանյան երկրորդ նախաձեռնությանը ճերմակը հաղթեց:). “Բայց շատերը հաշվի չառան «սպիտակ» փաստը. ցավալի է: Պատրաստված է պետք գալ` լինի սպիտակ, կարմիր, թե ուլտրամանուշակագույն փարթի: Աֆրոլատինո երեկո ենք արել անցյալ տարի, բայց դա սեւ ու սպիտակ էր, շատ տարածված... Ինչքան բարդացնում ես, այնքան ավելի հետաքրքիր է դառնում, շատանում են հյուրերը:)”,- ասաց Աշոտ Փարսյանը: Իբիցայում սպիտակ փարթիների ժամանակ “հաուս” են նվագում, բայց քանի որ “Իսպանական կենտրոն”-ը պետք է ցույց տար իր ուղղվածությունը, Հակոբ Ջաղացպանյանը, “LOS LOCOS” ու “ԷՍՔԻԶ” խմբերի խենթերը Էլեկտրո ֆլամենկո նվագեցին, Կուբայում վարպետության դասերի մասնակցած պարուհի Էլենն էլ իր շնորհքը ցույց տվեց:): Իսպանական կրքերը խորթ չեն նաեւ դիջեյ Վակցինային: “Բուժքրոջ սպիտակ խալաթով” Արուսիկը բժշկական միջամտություններ կատարող դիջեյի տեսքով էր:): “Քանի որ ամառ է, բացօթյա փարթի, որոշեցինք իմ եւ իսպանական երաժշտության միախառնում ներկայացնել: Ամառային, թեթեւ, կարելի է ասել` լատինո-հաուս եմ հնչեցնում. ֆլամենկոյի ելեւէջներ էլ կան: Շատ եմ սիրում այս ոճը, դրական երաժշտություն է, ինձ էլ է հաճելի նվագել”,- նշեց DJ Vakcinan: Բացօթյա փարթին, ըստ օրենքի, ժամը 23:00-ին պետք է ավարտվի: Սպիտակները լուսավորված փուչիկներ երկինք ուղարկեցին, ովքեր լողալու տրամադրություն ունեին, մնացին “Congress”-ում, պարելու ցանկությունը չմարածները գնացին “Aftershock Republic” ակումբ` MEGA IBIZA-ի afterparty-ին մասնակցելու.... Ովքեր էլ հայաստանյան եւ արտասահմանի շոու-բիզնեսի, մշակութային, ժամանցային իրադարձություններին հետեւելու, ֆոտոշարքեր դիտելու հետաքրքրություն ունեն, վայելեք Bravo.am-ը: Մեր կայքում ամառ է. հանգիստն անցկացրեք մեզ հետ:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: