Կայացավ կանանց տոնին նվիրված Հանրապետական երկրորդ ցուցահանդեսը
Մարտի 5-ին Նկարիչների միությունում բացվեց կանանց տոնին նվիրված Հանրապետական երկրորդ ցուցահանդեսը, որը կազմակերպել էին Հանրապետական կուսակցության կանանց խորհուրդն ու Նկարիչների միությունը:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին շարք պատգամավորներ, արվեստագետներ եւ հյուրեր:
“Ուրախ եմ, որ արդեն ավանդույթ է դառնում այս ցուցահանդեսը”,- ասաց ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը, ով ներկաներին երջանկություն եւ անսպառ ժպիտներ մաղթեց:
Bravo.am-ի հետ զրույցում Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն ասաց, որ ցուցահանդեսին մասնակցում են միության անդամներից 100-ից ավելի կին արվեստագետներ` յուրաքանչյուրը ներկայացնելով մեկական աշխատանք: “Մասնակիցներին ընտրել է ժյուրին”,-ասաց Աղամյանը:
Բացի գեղանկարներից ներկայացված էին նաեւ դեկորատիվ արվեստի նմուշներ, գոբելեն, բատիկա եւ այլն: Bravo.am-ի հետ զրույցում նկարիչ Լուսիկ Ագուլեցին ասաց. “Ուզում եմ, որ կանայք երջանիկ լինեն, ժպտան ու արարեն. ամեն մի կին Մարիամ Աստվածածին է, ամեն մի կին ազգի շարունակողն է` մի Կենաց ծառ”:
Նշենք, որ կանանց տոնին նվիրված ցուցահանդեսը կտեւի մինչ մարտի13-ը:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/


×
5,961






