“Բոլորոս էլ գիտենք, որ Էմկան է անցնելու…”
Փետրվարի 14-ին կայանալիք “Եվրատեսիլ”-ի հայաստանյան նախընտրական փուլին մասնակցելու է նաեւ երգիչ Նիկ Էգիբյանը: Ներկայացնելու է “Countdown” երգը: Խոսքերի եւ երաժշտության հեղինակն էլ հենց Նիկն է: Երգում է սիրելիից բաժանման մասին: “Countdown”-ն երգչի “Serenity” ձայնասկավառակից է, որի շնորհանդեսը տեղի ունեցավ 2009-ի դեկտեմբերի 5-ին:
Նիկը երկու պարուհու հետ է հանդես գալու, պարն ինքն է բեմադրել: “Շեշտը դնելու եմ լավ երգելու վրա: “Եվրատեսիլ”-ի համար կարող էի ուրիշ երգ գրել, բայց շանսերս քիչ են. հայտնի չեմ Սփյուռքում: R&B ոճում երգ է, էլեկտրոնային ու դուր կգա ամբողջ աշխարհի ջահելությանը”:
Նիկ Էգիբյանն ինքնախաբեությամբ չի զբաղվում. “Գիտեմ, որ չեմ անցնի: Որոշեցի մասնակցել, որովհետեւ ուրիշների համար եմ միշտ ամեն ինչ արել, արդեն հոգնել եմ, որոշեցի ինքս ներկայանալ, հավեսի համար: Հաղթելու համար 3-ն են կռիվ տալիս, բայց բոլորոս էլ գիտենք, որ Էմկան է անցնելու՝ Էմմի եւ Միհրան դուետը: Եվա Ռիվասի երգը այն չի: Շատ կուզեի, որ Ռազմիկ Ամյանը գնար, բայց ուրիշ երգով: Ռազմիկի վոկալային տվյալներն ամենալավն են”:
Նա Էմմիի եւ Միհրանի երգը շատ է հավանում, բայց. “Գործիքավորումը հնացած է, եթե համաձայնեն, մեծ ուրախությամբ կօգնեմ այդ հարցում”:
Ի դեպ, Շուշան Պետրոսյանն ու Լուսինան շուտով դուետով են հանդես գալու: Երաժշտության հեղինակը Նիկ Էգիբյանն է, խոսքերը գրել է Լիլի Հովերը: “Մեղեդային երգ է, գործիքավորումը նորություն կլինի. հիփ-հոփ, R&B, տրանս խառնել ենք իրար”,- ասաց Նիկը: Նա նաեւ Սիրուշոյի երգերից մեկի գործիքավորումն է կատարում: Շուտով կսկսվեն Նիկի եւ Շուշան Պետրոսյանի դուետի տեսահոլովակի նկարահանումները: Երգիչը պատրաստվում է ապագայում մեկնել Միացյալ Նահանգներ եւ այնտեղ կարիերայով զբաղվել:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/ եւ Նիկ Էգիբյանի անձնական արխիվից


×
15,786







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: