×


«Նովայա վոլնա »

«Նովայա վոլնա »

Հայաստանյան մրցույթի հաղթողները հայտնի են :) Bravo.am-ը ձեզ խոստացել էր անդրադառնալ «Նովայա վոլնա» երիտասարդ կատարողների հայաստանյան նախընտրական փուլին եւ հիմա ներկայացնում է այն, ինչ կատարվեց ապրիլի 9-ին` Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում: :) «Նովայա վոլնա» Կայացավ «Նովայա վոլնա» երիտասարդ կատարողների մրցութային համերգը, որին մասնակցում էին 28 երիտասարդներ` յուրաքանչյուրը կատարելով երկու երգ:Մասնակիցների կատարումներին հետեւում էր 8 անձից կազմված  ժյուրին` «Նովայա վոլնա»-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր  Ռումյանցեւը, մրցույթի երաժշտական պրոդյուսեր Եվգենի Օռլովը, գործադիր տնօրեն Ստելլա Խաչանյանցը, Ռուսաստանից եկած անակնկալ հյուրը` երգչուհի Ժասմինը, երգչուհի Էռնա Յուզբաշյանը, դերասան Հրանտ Թոխատյանը, «Երգի թատրոն»-ի տնօրեն Արթուր Գրիգորյանը եւ «Թաթա» փրոդաքշնի նախագահ Գրիգոր Նազարյանը:Միջոցառման ''ռուսերեն մասն ապահովում էր'' հաղորդավարուհի Աննա Ավանեսյանը, իսկ ''համն ու հոտը''` Ֆելիքս Խաչատրյանը: :) Մասնակիցներն առանց ընդմիջման կատարեցին իրենց երկու երգերը: Հեռուստաեթերից մեզ հայտնի դեմքերից էին Մարիաննա Հովհաննիսյանը, Նիկ Էգիբյանը, Սոնա Շահգելդյանը, «Ջեյզլ» խումբն ու Տարվա հայտնություն Անի Արզումանյանը: Anna Arzumanyan Մի քանի ժամ տեւած համերգից հետո ժյուրին կայացրեց իր որոշումը... «Հայաստանը Յուրմալայում ներկայացնելու համար Մոսկվա կմեկնի Անի Արզումանյանը, ... եւ...Սոնա Շահգերդյանը: Նրանք կմասնակցեն Մոսկվայում կայանալիք կիսաեզրափակչին, որից հետո էլ ժյուրին կընտրի, թե երկուսից ո՞վ կներկայացնի Հայաստանը «Նովայա վոլնա 2010»-ին»,- ասաց ժյուրիի նախագահ Ալեքսանդր Ռումյանցեւը:Նա իր եւ ժյուրիի մյուս անդամների անունից  առանձնացրեց եւս երեք կատարողների` Արիշատա, Ռուզաննա Խաչատրյան եւ Գեւորգ Մարտիրոսյան, որոնց կցանկանան տեսնել հաջորդ տարի կայանալիք մրցույթի նախընտրական փուլին: Ստելլա Խաչանյանցը, Հրանտ Թոխատյանը, Ալեքսանդր Ռումյանցեւն ու Եվգենի Օռլովը Ռումյանցեւն իր շնորհակալական խոսքը հայտնեց Հայաստանում իրենց աջակցողներին, մրցույթի մասնակիցներին ու նրանց ծնողներին, համերգի տեխնիկական մասն ապահովողներին. «Ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված:Վերջին տարիներին այսքան լավ պատրաստված նախընտրական փուլ չենք տեսել:Յուրահատուկ բեմի դեկորացիա ունեք, անգամ ուզում եմ այն Յուրմալա տանել, բայց ոչինչ, Յուրմալան` «Նովայա վոլնա»-ն կգա Հայաստան :)»: Sona Shahgeldyan & Ani Arzumanyan Եվգենի Օռլովն էլ ասաց. «Հայաստանը եւս մեկ անգամ ապացուցեց, որ ամենաերաժշտական ազգն է»:Ժյուրիի հայ անդամներն էլ էին գոհ. «Այստեղ գտնվողներից շատերը կարող էին մասնակցել մրցույթին, բայց ընտրության առջեւ էինք կանգնած:Շնորհակալ ենք բոլորիցդ»,-ասաց Հրանտ Թոխատյանը:Գրիգոր Նազարյանն էլ հավելեց, որ դեռ շատ կխոսվի մրցույթի լավ կազմակերպված լինելու մասին, իսկ ներկաներին հավաստիացրեց. «Նովայա վոլնա»-ի տնօրինությունը շատ է ուզում, որ Հայաստանը արժանապատվորեն ներկայանա Յուրմալայում»:  :) Երգչուհի Էռնա Յուզբաշյանը մրցույթի բոլոր մասնակիցներին ասաց , որ ապրեն երգով. «Կարեւորը երգն է, կարեւորը մրցույթը չէ: Ամեն ինչ դեռ առջեւում է...»:Իսկ Արթուր Գրիգորյանը խորհուրդ տվեց մասնակիցներին. «Դուք այսօր սիրեցիք բեմը, բայց բեմը ոչ բոլորիդ սիրեց. սիրեք բեմը մինչեւ վերջ, որ այն էլ ձեզ սիրի»: «Նովայա վոլնա» Վերջում բոլոր կատարողներին հանձնեցին մրցույթի մասնակցության վկայականներ, իսկ մասնակիցներն ուրախ գրկախառնվեցին ու երգեցին «Նովայա վոլնա»-ի հիմնը` «Յուրմալա» երգը:  :) Ժասմինը երգեց հայ հանդիսատեսի համար :) Մրցութային համերգից հետո` մինչ ժյուրին կկայացներ իր որոշումը, հայ հանդիսատեսին ողջունեց ''անակնկալ հյուր'' Ժասմինը`ասելով, որ նրա կողքին սեր, ժպիտ ու ջերմություն գտավ. «Բարեւ ձեզ, Արմենիա... ձեզ մոտ շատ լավ ա :)»: Jasmin Ժասմինը կատարեց երեք երգ, որոնցից «Դոլչե Վիտա»-ն նվիրեց Ալեքսանդր Ռումյանցեւին. «Ափսոս, Սաշան դահլիճում չէ, բայց նա շատ էր ուզում , որ այս երգն իրեն նվիրեմ»,-ասաց երգչուհին ու հավելեց,-«Սիրելի Սաշա, այս երգը քեզ եմ նվիրում :)»: Վերջում էլ հանդիսատեսին ասաց, որ ողջունեն մեր հայրենակցին` Արմեն Հակոբյանին, ով արդեն մի քանի տարի է` պարում է իր երգերի ուղեկցությամբ: Ժասմինից հետո բեմը տրամադրվեց Էռնա Յուզբաշյանին, ով կատարեց երկու երգ, ողջունեց իրեն ջերմ ընդունած հանդիսատեսին ու մրցույթի բոլոր մասնակիցներին: :) Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW