Ամերիկյան կինոակադեմիայի հոբելյանական «Օսկարը» ժամեր առաջ Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում էր համախմբել հոլիվուդյան աստղաբույլին եւ բազմաթիվ կինոսերների: Արդեն հայտնի են կինեմատոգրաֆիայի՝ տարվա լավագույնները: 90-րդ մրցանակաբաշխությունը վարում էր ամերիկացի հաղորդավար, կատակերգու Ջիմի Քիմելը, իսկ գլխավոր մրցանակակրի անունը կրկին հայտնեցին Ուորեն Բիթին եւ Ֆեյ Դանաուեյը, ովքեր նախորդ տարի շփոթել էին հաղթող ֆիլմի անունը:
Մեքսիկացի ռեժիսոր Գիլիերմո դել Տորոյի «Ջրի կերպը» ֆանտաստիկ մելոդրաման առաջատար էր անվանակարգերի թվով՝ առաջադրվելով 13 անվանակարգում: Եվ պատահական չէր, որ հենց այս ֆիլմն ամենաշատ մրցանակներին արժանացավ երեկոյի ընթացքում: Այսպիսով, «Ջրի կերպը», որը պատմում է համր կնոջ եւ երկկենցաղ մարդու սիրո մասին, հաղթող դարձավ 4 անվանակարգում՝ լավագույն ռեժիսոր, լավագույն երաժշտական ձեւավորում, լավագույն բեմադրող նկարիչ եւ, իհարկե, լավագույն ֆիլմ:
Գիլիերմո դել Տորոն
«Ես պետք է շնորհակալություն հայտնեմ այն երիտասարդներին, ովքեր սովորեցնում են մեզ, թե ինչպես է պետք ճիշտ աշխատել, եւ դա անում են ոչ միայն ԱՄՆ-ում, այլեւ ամբողջ աշխարհում: Երբ ես փոքր էի, երբեք չէի կարող պատկերացնել, որ այս ամենը կարող է իրականություն դառնալ, բայց ուզում եմ բոլորիդ ասել, որ իմ երազանքն իրականացավ: Բոլորդ կարող եք իրականացնել ձեր երազանքները: Անչափ շնորհակալ եմ»,- իր խոսքում նշեց ռեժիսորը:
90-րդ «Օսկարը» մրցանակաբաշխությանը
Ստորեւ ներկայացնում ենք մրցանակաբաշխության բոլոր հաղթողներին.
Լավագույն ֆիլմ - «Ջրի կերպը» (The Shape of Water)
Լավագույն ռեժիսոր - Գիլիերմո դել Տորո, «Ջրի կերպը» (The Shape of Water)
Լավագույն դերասանուհի - Ֆրենսիս ՄաքԴորման, «Միսուրի. Էբբինգի սահմանի երեք վահանակները» (Three Billboards Outside Ebbing, Missouri)
Լավագույն դերասան – Գարի Օլդման, «Ամենամութ ժամը» (Darkest Hour)
2-րդ պլանի լավագույն դերասան – Սեմ Ռոքուել, «Էբբինգի սահմանի երեք վահանակները, Միսուրի» (Three Billboards Outside Ebbing, Missouri)
2-րդ պլանի լավագույն դերասանուհի – Էլիսոն Ջեննի, «Տոնյան ընդդեմ բոլորի» (I, Tonya)
Լավագույն գրքի էկրանավորում/լավագույն համապատասխանեցված սցենար – Ջեյմս Այվորի, «Կանչիր ինձ քո անունով» (Call Me by Your Name)՝ Անդրե Ասիմանի ստեղծագործության հիման վրա
Լավագույն օրիգինալ սցենար – Ջորդան Պիլ, «Հեռացիր» (Get Out)
Լավագույն օպերատորական աշխատանք – Ռոջեր Դիկինս, «Սայրի վրայով վազողը 2049» (Blade Runner 2049)
Լավագույն օտարալեզու ֆիլմ - «Ֆանտաստիկ կինը» (Una mujer fantástica), Չիլի
Լավագույն վիզուալ Էֆեկտներ - «Սայրի վրայով վազողը 2049» (Blade Runner 2049)
Լավագույն մոնտաժ - «Դյունկերկ» (Dunkirk)
Լավագույն ձայնային մոնտաժ - «Դյունկերկ» (Dunkirk)
Լավագույն հնչյունային ձեւավորում - «Դյունկերկ» (Dunkirk)
Լավագույն կոմպոզիտոր/երաժշտական ձեւավորում – Ալեքսանդր Դեպլա, «Ջրի կերպը» (The Shape of Water)
Լավագույն երգ - «Remember me», «Կոկոյի գաղտնիքը» (Coco)
Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ - «Թանկագին բասկետբոլ» (Dear Basketball)
Լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ - «Կոկոյի գաղտնիքը» (Coco)
Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ - «Դրախտը 405-րդ մայրուղու խցանումն է» (Heaven is a Traffic Jam on the 405)
Լավագույն վավերագրական ֆիլմ - «Իկարուս» (Icarus)
Լավագույն կարճամետրաժ ֆիլմ - «Համր երեխան», (The Silent Child)
Լավագույն հագուստի ձեւավորում/դիզայն - «Անտեսանելի թել» (Phantom Thread)
Լավագույն դիմահարդարում եւ վարսահարդարում - «Ամենամութ ժամը» (Darkest Hour)
Լավագույն բեմադրող նկարիչ - «Ջրի կերպը» (The Shape of Water)
BRAVO.am
Աղբյուրը՝ http://oscar.go.com/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: