×


Պատերազմի զավակները

Պատերազմի զավակները

Kami-ում նշեցին Հայրենիքի պաշտպանի օրը Փետրվարի 23-ին Ռուսաստանի Դաշնությունում նշում են Հայրենիքի պաշտպանի օրը: Հայաատանում էլ էր տոնական տրամադրություն, միջոցառումներ կազմակերպվեցին: “Kami”-ն եւս տոնական երեկո պարգեւեց մեծահասակներին; 19:00-ից մինչեւ 22:30 վետերանները, նրանց կանայք, բոլորն իրենց ժամանցն էին անցկացնում ակումբում, կեսգիշերին էլ երիտասարդները շարունակեցին տոնել: Դե, Հայրենիքի պաշտպանի օրը բոլոր տղամարդկանց տոնն է համարվում. յուրաքանչյուրը հայրենիքի պոտենցիալ պաշտպան է: Տոնական երեկո հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ  Kami ակումբում “Kami”-ում 5O-ականների երաժշտություն էր հնչում, տատիկ-պապիկները պարում էին, երգում, Թաթա Սիմոնյանի երգերի տակ իրենց երիտասարդ էին զգում: Գեղեցկուհի Իրինա Թովմասյանն էլ “քեֆ” արեց, պարեց մեծահասակների հետ:): Irina Tovmasyan “Հրավիրել էինք բոլորին, Վետերանների միությանն էլ դիմեցինք: Հյուրասիրությունը ակումբի կողմից էր: Մոտ 40 տարեց էր եկել, բայց մենք ավելի շատ էինք սպասում: Իրենց ճաշակին համապատասխան երաժշտություն ենք միացնում, հետո կփոխենք. մի քիչ տարբերվում է երիտասարդների ճաշակը:)”,- ասաց Kami ակումբի տնօրեն Արման Միտոյանը: Ազգությամբ ռուս Էմիլիա Կուզնեցովան քիմիկոս է, մասնագիտությունն է  բերել Հայաստան: Շատ էր պարել ու ոչ մի հոգնածություն չէր զգում. տարիքը  գաղտնի ասաց :). “Ակումբներ հաճախել շատ եմ սիրում, իմ կոլեկտիվը շատ կենսուրախ է, չենք ցանկանում զիջել դիրքերը: Հրաշալի երեկո էր, գինի խմեցինք, պարեցինք, պարեցինք, պարեցինք եւ պատերազմական տարիների երգեր երգեցինք”: Մեծահասակները պարում էին 5O-ականների երաժշտության տակ Մասնագիտությամբ երկրաբան Վալոդյա Սարգսյանը 80-ամյա թոշակառու է: Ծառայել է 1953-55 թվականներին. “Ինձ շատ երիտասարդ եմ զգում: Հողամաս ունեմ, ակումբներից հեռու եմ, բայց շատ լավ ուրախացանք: Հայաստանն ու հայրենիքս է մասնագիտությունս”: Ասյա Մնացականյանը 82 տարեկան է: 40 տարի է` ղեկավարում էՖիզկուլտ ինստիտուտին կից գործող “Առողջություն” խումբը: 1958 թվականին նա ամուսնու հետ Մոսկվայից տեղափոխվել է Երեւան: “Մեր խմբում  60- 89 տարեկան անդամներ են: Բոլորս մեծահասակներ ենք, թոշակառուներ: Ես կառավարությունում եմ աշխատել: Երաժիշտներ, բժիշկներ էլ ունենք: Բորորս ինտելեգենտ ենք, դրա համար էլ պահպանվում է խումբը: Նախարարների կանայք են անդամագրվել, Լեւոն Տեր-Պետրսոյանի կինն էլ, բայց իրենք մի ամսով էին միանում մեզ”: Երիտասարդներն էլ մի լավ պարեցին մեծահասակների հետ, հետո` կեսգիշերն անց, ակումբային կյանքը թեժացավ: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին