Golden Tulip-ում լողալու սեզոնը բացվեց :)
Ներկա պահին շատերին ֆուտբոլի աշխարհի առաջնությունից բացի ուրիշ ոչինչ չի հետաքրքրում, բայց երեւակայեք` ինչպիսի հաճույք է ձեր սիրելի թիմի գոլն արձանագրել լողավազանում լողալիս, այն էլ բացօթյա ու Երեւանի կենտրոնում գտնվող հյուրանոցի կտուրին :): Հունիսի 18-ին Golden Tulip Yerevan հյուրանոցի կտուրին pool party էր ու լողալու սեզոնի պաշտոնական բացում:):
Երեկույթի ժամանակ ջազ էր հնչեցնում “Time report” բենդը, գեղեցիկ ու զվարճալի բեմականացումներով ներկայացավ “Mim studio”-ն: Միմերի պարգեւած զվարճանքին հետեւեք Bravo.am-ի ֆոտոշարքում:
“Հյուրանոցի կտուրին` լողավազանի մոտ կարելի է արեւայրուք ընդունել, կոկտեյլ խմել, զովանալ, նաեւ ակտիվ հանգիստ անցկացնելու հրաշալի տարբերակ է: Այսօր գործընկերներին, լողավազանի մշտական այցելուներին հրավիրել ենք, որ ասենք` արդեն բացվել ենք: Թեեւ լողավազանը մի ամիս է` գործում է, եղանակի թույլտվություն էինք հարցնում:)”,- Bravo.am-ին ասաց Golden Tulip Yerevan հյուրանոցի PR մենեջեր եւ մարքեթինգային բաժնի աշխատակից Անի Սեդրակյանը:
Հյուրանոցը որոշել է այս ամառ շատ Pool փարթիներ կազմակերպել:): Bravo.am-ին հետեւեք անգամ լողավազանում զովանալիս:). թարմությունն ու նորը մեր կայքում է:):
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/


×
12,529






