×


ProCredit

ProCredit

Բանկը նշեց գործունեության երկու տարին “ՊրոԿրեդիտ Բանկը” փետրվարի 9-ին Golden Tulip հյուրանոցում նշեց Հայաստանում իր գործունեության երկու ամյակը: “ՊրոԿրեդիտը” հանդիսանում է բանկային եւ ֆինանսական ծառայությունների ամբողջական փաթեթ տրամադրող, 100 տոկոս արտերկրյա կապիտալով բանկ, որի գործունեությունն ուղղված է հատկապես փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը: Երեկույթի ժամանակ ելույթ ունեցավ Հայաստանի “ՊրոԿրեդիտ Բանկի” գործադիր տնօրեն Բերտոլտ Հերցֆելդը: Նա իր երախտագիտությունը հայտնեց բոլորին ցուցաբերած աջակցության համար եւ կիսվեց բանկի ձեռքբերումներով: Bertolt Hertzfeldt Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը ընդգծեց հայաստանյան ֆինանսական համակարգում “ՊրոԿրեդիտի” գործունեության կարեւորությունը: “ՊրոԿրեդիտի” Խորհրդի նախագահ Քրիստոֆ Ֆրեյտագն էլ ընդգծեց վստահելի լինելու կարեւորությունը. ճգնաժամի պայմաններում հասել են նրան, որ Հայաստանում բանկը կարողանա տարածվել, եւ հաջողվել է բացել 9-ը մասնաճյուղ: Christoph Freytag “Ուզում եմ նշել գեղեցիկ աղջիկների անուշիկ ժպիտը”. Արմեն Ամիրյան Բանկի տարեդարձին ներկա էր նաեւ Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանը: Նա արդեն մեկ տարի է` բանկի հաճախորդն է, չունի ոչ մի բողոք եւ գովեստի բազում խոսքեր: “Սպասարկման որակը, առաջարկները շատ գոհացուցիչ են: Եվ հատկապես ուզում եմ նշել գեղեցիկ աղջիկների անուշիկ ժպիտը, որ ամենակարեւորն է հաճախորդի տրամադրության բարձրացման համար: Շնորհավորում եմ տարեդարձի կապակցությամբ: Ինձ համար շատ ուրախալի է, որ եվրոպական կապիտալով բանկը ներկա է Հայաստանում: Որքան մեծ լինի արտասահմանյան, օտար, հատկապես եվրոպական կապիտալով բանկերի առկայությունը, այնքան ամուր եւ վստահելի կլինի մեր տնտեսությունը: Գերմանական կապիտալի հետ գործ ունենք, իսկ գերմանացի ներդրողները շատ երկարաժամկետ ներդրումներ են անում: Մենք էլ որպես հաճախորդ պետք է նպաստենք բանկի կայացմանն ու զարգացմանը, որպեսզի օտարերկրյա ներդրողները “Պրոկրեդիտի” միջոցով գան Հայաստան”,- ասաց Արմեն Ամիրյանը: Armen Amiryan Հյուրերը բանկին իրենց բարեմաղթանքները հղեցին, երկարակեցության կենացը խմեցին եւ հյուրասիրությունից օգտվեցին :): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW