×


Ռիբակ եւ Լենա

Ռիբակ եւ Լենա

Սիրավե՞պ, թե՞ PR Ողջ  Եվրոպան շփոթված է: Այսօրվա թիվ 1 թեման “Եվրատեսիլ 2010” երգի մրցույթի հաղթող, գերմանացի Լենա Մայեր-Լանդրութի եւ անցյալ տարվա հաղթող, Նորվեգիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Ռիբակի սիրավեպն է: Ասեկոսեները սկսվեցին, երբ եվրատեսիլյան հաղթական մրցանակը շնորհելու ընթացքում Ալեքսանդրը նրբորեն համբուրեց Լենայի շուրթերը: Գերմանական «Բիլդ» թերթը գրում է. «Դեռեւս եզրափակչից մեկ շաբաթ առաջ Ռիբակը Լենայի հանդերձարանի մշտական այցելուն էր»: Lena Mayer Landrut & Alexsander Ribak Իսկ «Եվրատեսիլ»-ից մի քանի օր անց հայտնի դարձավ, որ Ալեքսանդրն ու Լենան արդեն վաղուց համագործակցում են եւ նույնիսկ համատեղ ձայնասկավառակ ունեն, որը, ի դեպ, վաճառքի կհանվի մի քանի օրից: Հարցազրույցներից մեկում Լենան կես կատակ, կես լուրջ ասել է, որ արդեն 3 տարի եւ 4 ամիս է, ինչ նրանք հանդիպում են, ու շուտով կամուսնանան: Lena Mayer Landrut & Alexsander Ribak Ծիծաղելին այն է, որ ընդամենը մի քանի օր առաջ դեղին մամուլը նույն կրքով քննարկում էր Ալեքսանդր Ռիբակի համասեռամոլության փաստը: Այս տեղեկությունը հայտնել էր հենց ինքը` երգիչը, Facebook սոցիալական ցանցի իր անձնական էջում: Երգչի ներկայացուցիչները միանգամից հերքեցին այս տեղեկությունը, իսկ Ալեքսանդրը իր հերթին ասաց, որ ամենաքիչը 20-30 աղջիկ կարող են հաստատել իր` «տղամարդ» լինելը: Ահա այսպիսին է շոու-բիզնեսի աշխարհը: Բոլոր դեպքերում եկեք չմոռանանք, որ սկանդալները եւ ասեկոսեները պարզապես իդեալական գովազդ են շոու-բիզնեսի ցանկացած ներկայացուցչի համար: Աղբյուրը` eg.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW