×


Ռիհանա

Ռիհանա

Նոր ալբոմի մանրամասները Ձեզ հետաքրքի՞ր է, թե ինչ էր անում երգչուհի Ռիհանան հունիսի 16-ին: Պատասխանենք. նա Բարբադոսի օդանավակայանով հայրենիք էր վերադարնում: Իսկ մինչ այդ 22-ամյա երգչուհին եւ պրոդյուսեր, “Blink-182 խմբի” հարվածային գործիքներ նվագող Թրեւիս Բարքերը ընկերակցել են ռեփեր Էմինեմին «Love the Way you Lie» երգի կատարման ընթացքում: Rihanna “Դեֆ Ջեմ” ընկերության փոխնախագահ Բու Թիամը պատմել է Ռիհանայի նոր ձայնասկավառակի մասին: «Ես փորձում եմ առաջ տանել ձայնասկավառակը բոլոր այն երկրներում, որտեղ այն հիթ դառնալու հնարավորություն ունի: Մեր չափանիշը այս ալբոմի համար Մայքլ Ջեքսոնի “Thriller”-ն է: Մենք համագործակցել ենք Ne-yo-ի, The Dream-ի եւ այլ հեղինակների եւ պրոդյուսերների հետ, ովքեր միշտ էլ մեր ստեղծագորխական խմբի մի մասն են եղել”: Rihanna Տեսնես Ռիհանայի ստեղծագործական խմբին կհաջողվի՞ հասնել ու նույնիսկ գերազանցել փոփի արքա Մայքլ Ջեքսոնի արդյունքը: Աղբյուրը` justjared.buzznet.com Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW