Նոր տեսահոլովակում` “ոսկու հետ սեքսի տեսարան”:) Rippi-ն մինչեւ 2011 թվականի սկիզբը նոր տեսահոլովակ կներկայացնի: Նկարահանումները տեղի են ունեցել օրերս: Երգը կոչվում է “Արագություն”, խոսքերի հեղինակը հենց երգչուհին է, երաժշտությունը գրել ու գործիքավորել է Նարեկ Հովսեփյանը` A Chilla-ն: “Արագություն”-ը R&B ոճում է: “Արագ, ռիթմիկ, կայֆոտ երգ”,- նշեց Ռիփփին եւ հավելեց. “Երգը նրա մասին է, որ մի տղա հետեւում է աղջկան, ցանկանում փողի դիմաց առնել, ասում` ամեն ինչ տալիս եմ, ինչո՞ւ իմ հետ չես: Իսկ աղջիկն էլ նշում է. “Ես նայում եմ հայելու մեջ, տեսնում եմ, որ լավն եմ…””: Տեսահոլովակի ռեժիսորը TYom-ն է` Արտյոմ Հովակիմյանը: Երգչուհին մի քանի տեսարանում է հանդես գալու: “Փետուրներով հատված կա, կարմիր զգեստով կարմիր գորգով գնում եմ “Օսկար” ստանալու, ապակիներ են վրաս կպցվել, ոսկու հետ սեքսի տեսարան կա. սիրում եմ ոսկիներին…”,- Bravo.am-ին ասաց Rippi-ն: Տեսահոլովակում երգչուհուն ամբողջովին մերկ չեք տեսնի:): “Մերկ էլ կամ, բայց առանձնապես բան չի երեւում. կոնկրետ մերկանալ չի, պարզապես մարմնիս որոշ հատվածներ են երեւում: Ես երբեւէ չեմ անցնում չափերը: Ամեն ինչ ճիշտ ձեւով է, փողոցային չի, բեմական է ու ոչ վուլգար: Արտիստները պատրաստ պետք է լինեն ամեն ինչի”,- նշեց Rippi-ն: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյան /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: