Աֆրիկյան նախագիծը ելույթ կունենա Երեւանում
Ապրիլի 8-10-ը “Ավանգարդ Ֆոլկ” ակումբն իր բեմում ներկայացնում է “Սելամ-Ռենե” աֆրիկյան նախագիծը` Ալի Քեյթայի մասնակցությամբ: Ապրիլի 8-ի համերգն ընդգրկվել է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի մեկամսյակի միջոցառումների շարքում:
Համերգը հնարավորություն կտա հայ հանդիսատեսին ավելի մոտիկից ծանոթանալու Աֆրիկայի տարբեր երկրների երաժշտությանը, նաեւ վայելել Ֆրանսիայի պրոֆեսիոնալ երաժիշտների վիրտուոզ կատարումները: Նշենք, որ երաժիշտներից Ալի Քեյթան արդեն մի քանի անգամ “Ավանգարդ Ֆոլկ” ակումբում հանդես է եկել մենահամերգներով եւ մասնակցել է ակումբի երաժշտության փառատոններին:
1992 թ–ին Ֆիլիպ Սելամը եւ Ժիլ Ռենեն շրջագայել են Կամերունում՝ յուրաքանչյուր համերգին նվագելով տեղացի երաժիշտների հետ։ Կենտրոնական Աֆրիկայի նրանց շրջագայության մեջ ներգրավվել են Գաբոնը, Գվինեան, Կոնգոն, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունը ։ Սկսած այդ ժամանակահատվածից Ֆիլիպ Սելամը եւ Ժիլ Ռենեն սկսել են իրականացնել Ֆրանսիայի եւ Աֆրիկայի միջև փոխադարձ կապի իրենց ծրագրերը։ Սելամը եւ Ռենեն հաճույք են ստանում եռանդուն հանդիսատեսից, որը սիրում է ջազը, պարերը եւ ռիթմերը` առանց հաշվի առնելու էթնիկ ծագումը:
“Սելամ-Ռենե” նախագիծը հանդես է գալու հետեւյալ կազմով.
Ֆիլիպ Սելամ` սաքսոֆոն, երաժշտության հեղինակ (Ֆրանսիա)
Ժիլ Ռենե` կիթառ, երաժշտության հեղինակ (Ֆրանսիա)
Դեբա Սունգու Կումբի` պերկուսիա, երգիչ (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն)
Ջեյ Քոուք` բաս (Ճամայկա)
Պասկալ Ռեւա` հարվածային գորշիքներ, երգիչ (Ֆրանսիա)
Ալի Քեյթա` բալաֆոն (Մալի)
Երաժիշտների եւ խմբի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ նախագծի կայքէջում` www.myspace.com/sellamrenne
Տեքստը` Դավիթ Մուրադյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: