Elect the Dead-ը կհնչի Երեւանում : ) Օգոստոսի 12-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա աշխարհահռչակ ամերիկահայ երաժիշտ Սերժ Թանգյանի հայաստանյան առաջին համերգը: Այդ մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է համերգի կազմակերպիչ` “Դիիմ Քոմյունիքեյշնզ” ընկերության տնօրեն Րաֆֆի Նիզիբլյանը: Նրա խոսքերով, երեւանյան համերգը բացառիկ է լինելու, ուղեկցվելու է անկրկնելի լուսային շոուով: Սերժ Թանգյանը հանդես է գալու իր խմբի 6 անդամների հետ եւ հայաստանյան դասական երաժիշտների նվագակցությամբ: Նա կատարելու է իր լավագույն հին եւ նոր ստեղծագործությունները: Երեւանյան համերգը կեզրափակի Սերժ Թանգյանի Elect the Dead Symphony համաշխարհային շրջագայությունը: Համերգի կազմակերպիչներն են “Դիիմ Քոմյունիքեյշնզ”, “Ֆյուջիթիվ Ստուդիոս” ընկերությունները, բացառիկ գործընկերն է “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը: Առաջիկա համերգի մասին առավել մանրամասն կարդացեք Bravo.am-ում մի քանի ժամից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: