Ելակով կոկտեյլ եւ ուրախ ժամանց :)
Հուլիսի 9-ին WooDoo ակումբում «Strawberry Cocktail» կամ «Strawberry Friday» փարթի էր, որի ժամանակ առատ էր ելակն ու ելակով կոկտեյլը: Bravo.am-ի հետ զրույցում ակումբի մենեջերն ասաց, որ ամեն ինչ կապել են ելակի հետ. «Այսօր գլխավոր առանձնահատկությունը ելակով կոկտեյլն է, որն իր բաղադրատոմսով հանդերձ մեր բարմենի գաղտնիքն է:)»:
Ակումբի այցելուներին դուր էր եկել բարմենի գաղտնիքն ու փարթիի գաղափարը: Ակումբի դեջեյներ Չիպի եւ Ջորջիո Ատոլիի կատարմամբ հնչում էր house եւ progressive house ոճի երաժշտություն, իսկ ելակի հատուկ կոկտեյլն էլ ամբողջացնում էր քլաբերների ուրախ ժամանցը:
Մեզ հետ զրույցում նորաբաց ակումբի մենեջերն ասաց, որ գրեթե ամեն շաբաթ կազմակերպում են տարբեր փարթիներ. «Փորձում ենք այնպես անել, որ դա հետաքրքիր լինի երիտասարդներին»: Ակումբում կա face control եւ, ինչպես նշում է մենեջերը, այնտեղ գալիս է երիտասարդության ոչ թե «ռաբիզ» կոչվող մասը, այլ ազատամիտները:
Նշենք, որ WooDoo ակումբում պարբերաբար կազմակերպվում են նմանատիպ փարթիներ, որոնք հիմնականում լինում են հինգշաբթիից կիրակի ընկած ժամանակահատվածում:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/


×
5,660





