Հայր եւ որդի Տանկյանները այսօրվա հեռուստամարաթոնում
Այսօր կայանալիք “Հայաստան” Համահայկական Հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի ընթացքում Սերժ Տանկյանի երկրպագուները կարող են յուրահատուկ տեսարանի ականատեսը դառնալ. երգիչը հանդես կգա իր հայրիկի` Խաչատուրի հետ:
Հայաստանի Հանրային Հեռուստանընկերության եթերում հեռուստափարատոնի հեռարձակումը սկսվի այսօր, Երեւանի ժամանակով ժամը 20:00-ին:
Այսօր “Ֆեյսբուկի” իր էջում Սերժ Տանկյանը տեղեկացրել է, որ դեկտեմբերին լույս կտեսնի իր հայրիկի` Խաչատուր Տանկյանի անդրանիկ ալբոմը, որը կոչվում է “Ինչպես մոռանանք”: Ալբոմի երաժշտական ոճի մասին Սերժ Տանկյանը լռել է, սակայն կարելի է ենթադրել, որ նրա հայրիկը դժվար թե ծանր ռոք կատարի: :)
Դեկտեմբերին ցանկացողները կարող են Խաչատուր Տանկյանի ալբոմը ձեռք բերել iTunes-ում եւ Serjicalstrike.com-ում:


×
3,540





