×


“Թատրոն-X”

“Թատրոն-X”

Փառատոնը մեկնարկեց Շուրջ մեկ ամիս` մարտի 2-ից 28-ը, հայկական թատրոնները մասնակցելու են “Թատրոն-X” 3-րդ հանրապետական փառատոնին: Թատերասերները հնարավորություն կունենան դիտելու մոտ 26 ներկայացում, որոնք բեմադրվել են 2009 թվի ընթացքում: “Թատրոն-X” 3-րդ հանրապետական փառատոն Թատերական փառատոնը մեկնարկեց մարտի 2-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ձմեռային այգում: Բացմանը ներկա էին բազմաթիվ դերասաններ, ռեժիսորներ, թատերական խմբեր, այլ փառատոնների ղեկավարներ, թատերասեր մարդիկ եւ այլք: Բացմանը մասնակցում էին “Հովեր” կամերային երգչախումբը, Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ուսանողները: Նրանք իրենց դասախոսների հետ միասին պատրաստել էին փոքրիկ բեմադրություններ, մարմնավորել տարբեր կերպարների: Հյուրերի համար կազմակերպել էին թղթե հրավառություն, ինչպես նաեւ ներկաներին փառատոնի անունով ու լոգոյով նարնջագույն տորթ հյուրասիրեցին: Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողներն իրենց գունեղ կերպարներով Փառատոնի բացման ռեժիսոր, դերասանուհի Նարինե Գրիգորյանը Bravo.am–ին պատմեց, որ մոտ 70 ուսանողներ են ընդգրվել այս մեկնարկին. “Իմ ուսանողներն են, դասերի ընթացքում պատրաստում էինք էտյուդները, փառատոնի պրոդյուսեր Արա Խզմալյանի հետ որոշում էինք` ինչպես անել, որ Սունդուկյանի թատրոնի մեծ այգում այդ ամենը գեղեցիկ երեւա”,- ասաց ռեժիսորը եւ ավելացրեց. “Այս փառատոնը լրացնում է մեր թատրոնի բաց կետերից մեկը. կարծիք արտահայտելը, քննարկելը դրական կողմերից մեկն է: Նաեւ հնարավորություն է տալիս ամփոփելու ձեռքբերումները, խոսել ներկայացման թերությունների մասին: Փառատոնը չի ձգտում դառնալ միջազգային, այն զուտ մեր թատրոնների համար է”: “Թատրոն-X” 3-րդ հանրապետական փառատոնի բացման մասնակիցները Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողներն իրենց գունեղ կերպարներով թատրոնի մուտքից դիմավորում էին հյուրերին, երգում, պարում, ներկաներին հյուրասիրում: Թատերագիտության ֆակուլտետի 1-ին կուրսեցի Լառան ասաց, որ հաճույքով մասնակցելու է ներկայացումներից հետո անցկացվող քննարկումներին. “Երբ չէի ընդունվել ինստիտուտ, կողքից այդքան էլ չգիտեի փառատոնների մասին, բայց հիմա տեսնում եմ, որ շատ հետաքրքիր է, ես էլ որպես ապագա քննադատ կմասնակցեմ քննարկումներին; Ուրախ եմ, որ թատրոնի պրոպագանդմանը նաեւ իմ մասնակցությունն ունեմ”, - ասաց Լառան: “Թատրոն-X” 3-րդ հանրապետական փառատոնի բացման տորթը Իսկ ապագա դերասան Անահիտը երկրորդ տարին է մասնակցում փառատոնի բացմանը. “Անցած տարի շոու-ծրագիրը մի քիչ ավելի փոքր մասշտաբներով էր, երգչախումբ չկար, կային ակրոբատային, պարային համարներ: Մեր կուրսղեկի օգնական Նարինե Գրիգորյանի հետ ենք ամեն ինչ պատրաստել, նա է մեր կերպարներով, շորերով զբաղվել: Ներկայացումներից չեմ առանձնացրել ինչ-որ մեկը, որ շատ կուզենայի նայել, երեւի բոլորն էլ կդիտեմ”: Թղթե հրավառություն “Թատրոն-X” 3-րդ հանրապետական փառատոնի բացմանը “Թատրոն-X” փառատոնի կազմակերպիչները նշում են, որ այս տարի երեւանյան թատրոններից բացի մասնակցում են 6 մարզային թատրոններ` Գյումրիից, Վանաձորից, Հրազդանից, Արտաշատից, Կապանից, Գավառից, նաեւ մեկ թատերախումբ Շուշիից: Առանձնահատկությունն այն է, որ մարզային թատրոնները մայրաքաղաք չեն գալու, այլ Երեւանից մասնագիտական խմբեր կմեկնեն, տեղում կդիտեն ներկայացումը, կկազմակերպեն քննարկում մարզերի հանդիսատեսի մասնակցությամբ: ՀՀ Մշակույթի նախարարության եւ Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախաձեռնությամբ անցկացվելիք փառատոնը կունենա նաեւ առաջին, երկրորդ եւ երրորդ անվանակարգերի դրամական մրցանակներ: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին