“Ուլիխանյան” ակումբում կայացավ խմբի համերգը
Նոյեմբերի 21-ին “Ուլիխանյան” ակումբում կայացավ The Beautified Project խմբի համերգը: Իր երկրպագուներին խումբը ներկայացավ սիրված հիթերով, ինչպիսիք են Help Me, Angle, Bitter, Take my hand երգերը:
Հայտնի անձանցից համերգին ներկա էին Նաիրա Գյուրջինյանը, “Հայ Սուպերսթար-4” նախագծի մասնակիցները, ռոքի այլ երկրպագուներ:
The Beautified Project-ը հանդես եկավ նաեւ Լուսինե Աղաբեկյանի հետ “Հայ Սուպերսթար-2”-ից: Ելույթի ժամանակ խմբի անդամները դիմեցին “Հայ Սուպերսթար”-ի ժյուրիի անդամ Նաիրա Գյուրջինյանին. “Տիկին Գյուրջինյան, անցա°նք հաջորդ փուլ…”
Խմբի անդամների եւ Bravo.am-ի հարցին վերջինս պատասխանեց. “The Beautified Project–ն արդեն կայացած է եւ ժյուրիի կարիքը չունի”:
Իսկ որպես հանդիսատես տիկին Նաիրան ասաց, որ հիացած է խմբի աշխատանքով. “Ներկա եմ եղել նաեւ խմբի Help Me երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի շնորհանդեսին: Ամեն ինչ շատ գեղեցիկ էր արված. այնտեղ ես նոր շունչ տեսա”:
Նաիրա Գյուրջինյանը նշեց, որ Հայստանում կրկին հետաքրքրություն է առաջացել ռոքի եւ ջազի հանդեպ: Իսկ “Հայ Սուպերսթար-4”-ի մասնակիցների ներկայությունը Beautified-ի համերգին կարեւորեց նրանով, որ ապագա երգիչ, երգչուհիները կսովորեն` ինչպես աշխատել բեմում:
Խմբի անդամներից Րաֆֆի Ղազարյանը (բաս կիթառ), խոսելով հանդիսատեսի և ռոքի երկրպագուների մասին, նշեց. “Եթե հաշվի առնենք այն, որ համերգը չի գովազդվել, բայց այցելուների թիվը բավական մեծ էր, կարող ենք ասել` ռոքն այսօր իր տեղը գտնում է Հայաստանում”:
The Beautified Project խմբի պրոդյուսր Արվին Քոչարյանը Bravo.am-ի հետ զրույցում նշեց, որ սա այս տարվա վերջին համերգն է: Խումբը պատրաստվում է մասնակցել Armenian Music Awards մրցանակաբաշխությանը, ուր ներկայացված է երկու անվանակարգերում` “Լավագույն ռոք խումբ” եւ “Ձայնասկավառակի լավագույն դիզայն”: Ի դեպ, ձայնասկավառակի դիզայնով զվաղվել է հենց Արվին Քոչարյանը:
Նշենք, որ The Beautified Project խումբը գործում է 2004 թվից: Այն բաղկացած է 5 երաժիշտներից` խմբի հիմնադիր Անդրե Սիմոնյան (վոկալ, կիթառ), Րաֆֆի Ղազարյան (բաս-կիթառ), Կորյուն Բոբիկյան (հարվածային գործիքներ), Արլեն Շավերդյան (ստեղնաշարային գործիքներ, վոկալ) եւ Արմեն Շավերդյան (կիթառ, վոկալ):
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի
Լուսանկարները` Մկրտիչ Նազարյանի եւ Սիրանուշ Եղիազարյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: