Ֆոտոշարք նոր ցուցադրության նախաշեմին Victoria`s Secret-ի կիսամերկ «հրեշտակները» շարունակում են ուրախացնել Bravo.am-ի ընթերցողներին :): Այս անգամ ձեզ ենք ներկայացնում երեք սուպերմոդելների` Ադրիանա Լիմայի, Քենդիս Սվեյնփոլի եւ Էմանուելա դե Փաուլայի ներքնազգեստով ֆոտոշարքը` արված Victoria's Secret-ի նոր ամսագրի համար: Ի դեպ, լուսանկարներից մի քանիսում բրազիլացի հայտնի մոդել Ադրիանա Լիման ներկայացրել է կրծկալ, որն արժե ոչ ավել, ոչ պակաս… 2 միլիոն դոլար: Կրծկալի պատրաստման համար պահանջվել է 3 հազար վառ ադամանդ 60 կարատ ընդհանուր ծավալով: Ոսկերիչներն օգտագործել են նաեւ երկնագույն սապֆիր եւ այլ թանկարժեք քարեր: Այդ ամենին գումարեք նաեւ 18-կարատանոց սպիտակ ոսկին: Իրի ստեղծման համար պահանջվել է 1500 աշխատանքային ժամ: Այս եւ ներքնազգեստի այլ նորույթներ շուտով կներկայացվեն ամերիկյան ապրանքանիշի ամենամյա շքեղ ցուցադրություն ընթացքում, որի մասին մենք ձեզ անպայման կպատմենք:): Աղբյուրը` spletnik.ru Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: