Մրցանակակիրները հայտնի են
“Ոսկե Գլոբուս” կինոմրցանակաբաշխության 67-րդ արարողությունը անց է կացվել այսօր վաղ առավոտյան Լոս-Անջելեսում: Այդ մրցանակը շնորհում է Հոլիվուդի Արտասահմանյան մամուլի ասոցիացիան, որը միավորում է Կալիֆորնիայի հարյուր լրագրողների, ովքեր գրում են ֆիլմերի մասին օտարերկրյա հրատարակությունների համար: Համարվում է, որ իր նշանակությամբ “Ոսկե Գլոբուսը” քիչ է զիջում “Օսկարին”:
“Լավագույն դրամատիկ դերասան/դերասանուհի” անվանակարգում հաղթել են Ջեֆ Բրիջեսը (“Խենթ սիրտ”) եւ Սանդրա Բալոքը (“Անտեսանելի կողմը”): “Լավագույն կատակերգական դերասաններ” անվանակարգում լրատվամիջոցների ներկայացուցիչներն ընտրել են Ռոբերտ Դաունի-կրտսերին (“Շերլոք Հոլմս”) եւ Մերիլ Սթրիփին, ով այս անվանակարգում ներկայացված է եղել երկու անգամ եւ արդյունքում մրցանակ է ստացել “Ջուլի եւ Ջուլիա” ֆիլմում դերակատարման համար:
Արտասահմանյան մամուլի ասոցիացիան «Տարվա լավագույն կատակերգություն» է անվանել “Խրախճանք Լաս-Վեգասում” (The Hangover) ֆիլմը, “Լավագույն ռեժիսոր” մրցանակն այս տարի հանձնվել է Ջեյմս Քեմերոնին, լավագույն դրամատիկ ֆիլմ է ճանաչվել նրա “Ավատառ”-ը:
“Ոսկե Գլոբուս-2010” մրցանակակիրների ամբողջական ցուցակն ունի հետեւյալ տեսքը.
Լավագույն ֆիլմ` “Ավատառ”, Ջեյմս Քեմերոն
Լավագույն կատակերգություն/մյուզիքլ` “Խրախճանք Լաս-Վեգասում”
Լավագույն դրամատիկ դերասանուհի` Սանդրա Բալոք, “Անտեսանելի կողմը”
Լավագույն դրամատիկ դերասան` Ջեֆ Բրիջես, “Խենթ սիրտ”
Լավագույն կատակերգական դերասանուհի` Մերիլ Սթրիփ, “Ջուլի եւ Ջուլիա”
Լավագույն կատակերգական դերասան` Ռոբերտ Դաունի-կրտսեր, “Շերլոք Հոլմս”
Երկրորդ պլանի կանացի լավագույն դեր` Մոնիկ, “Լարիր ուժերդ”
Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր` Քրիստոֆ Վալց, “Անփառունակ տականքները”
Լավագույն ռեժիսոր` Ջեյմս Քեմերոն, “Ավատառ”
Լավագույն լիամետրաժ մուտֆիլմ` “Վերեւ”
Լավագույն սցենար` Ջեյմս Ռայթման, “Ես դեպի երկինք կուզեի”
Լավագույն արտասահմանյան ֆիլմ` “Սպիտակ ժապավեն”, Գերմանիա
Լավագույն երգ ֆիլմի համար` “Կատաղի սիրտը” ֆիլմի սաունդթրեքը
Լավագույն դրամատիկական հեռուստասերիալ` “Խելագարները”
Լավագույն կատակերգական սերիալ` “Երգչախումբ”
Ողբերգական սերիալի լավագույն դերասանուհի` Ջուլիանա Մարգուլիս, “Լավ կինը”
Կատակերգական սերիալի լավագույն դերասանուհի` Թոնի Քոլեթ, United States of Tara
Ողբերգական սերիալի լավագույն դերասան` Մայքլ Ս. Հոլլ, “Դեքստեր”
Կատակերգական սերիալի լավագույն դերասան` Ալեք Բոլդուին, “30 ցնցում”
Լավագույն մինի-սերիալ` “Գորշ այգիներ”
Մինի-սերիալի լավագույն դերասանուհի` Դրյու Բերիմոր, “Գորշ այգիներ”
Մինի-սերիալի լավագույն դերասան` Քեվին Բեյքոն, Taking Chance
Սերիալում երկրորդ պլանի լավագույն դերասանուհի` Խլոե Սեւինյի, “Մեծ սեր”
Սերիալում երկրորդ պլանի լավագույն դերասան` Ջոն Լիթգոու, “Դեքստեր”
Ըստ արտասահմանյան մամուլի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: