×


WOW

Կայացավ երիտասարդական նոր ամսագրի շնորհանդեսը Հունվարի 24-ին Golden Tulip հյուրանոցում տեղի ունեցավ ժամանցային եւ երիտասարդական նոր ամսագրի` WOW-ի շնորհանդեսը: Երբ ինչ-որ բանից զարմանում ենք, “վայ” ենք ասում, երբ հիացմունքի չափաբայինը ավելանում է, գո՞ւցե դառնում է “ուաու` WOW” :): Ամսագրի գլխավոր խմբագիր Մհեր Բաղդասարյանն ասում է, որ իրենք “լավ առումով զարմացնելու խնդիր ունեն”: WOW տոնական տորթը Առաջին համարի շապիկին երգիչ Անդրեն է` կարճ սանրվածքով եւ արցունքն աչքին: “Առաջին համարում զարմացնում են Անդրեի հարցազրույցով: Անդրեն վաղուց լռել էր, նա խոստովանեց` ինչու է լալիս ու լռում: WOW-ն ոչ թե դեռահասների, այլ բացառապես երիտասարդների համար նախատեսված ամսագիր է: Մենք խնդիր ունենք գտնել մեր լսարանը: Մեր լսարանն էլ խնդիր ունի կարդալ շոու-բիզնեսի մասին ոչ միայն էլիտար ու սկանդալային տեսանկյունից, այլ այն, ինչ-որ կա, որովհետեւ հայկական շոու-բիզնեսի հետ ոչ էլիտան կապ ունի, ոչ էլ սկանդալը”,- ասաց Մհեր Բաղդասարյանը: WOW ամսագրի գլխավոր խմբագիր Մհեր Բաղդասարյանը եւ PR-տնօրեն, հաղորդավարուհի Կարինա Դանելյանը WOW-ի հետ ծանոթանալու էին եկել առաջին շապիկի հերոսը` Անդրեն, Շպրոտը, ով 90-ականների ոճով էր հագնվել, Ռազմիկ Ամյանը, դիջեյ Սերժոն, Մարիաննա Հովհաննիսյանը, Աստղիկ Սաֆարյանը, ռեփեր Դավոն, Արեւիկ Ալավերդյանը, դիզայներներ Արամ Նիկոլյանը, Գեորգի Հարությունյանը, մոդել Մարի Ակսելը եւ հայկական շոու-բիզնեսի բազմաթիվ այլ աստղեր: Հյուրասիրություն եղավ, WOW տորթն էլ ճաշակեցին: Անդրեն WOW ամսագրի շնորհանդեսին Ի դեպ, WOW-ի տնօրեն Սեւակ Մաջարյանը նշեց, որ ամսագիրը վաճառվելու է նաեւ Սփյուռքում: Անդրեն WOW ամսագրի առաջին համարի շապիկին Bravo.am-ը ողջունում է նոր ամսագրի ծնունդը եւ բարի երթ մաղթում: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW