×


Երիտասարդ մոդելյերներ

Երիտասարդ մոդելյերներ

Կայացավ վերնազգեստի ցուցադրություն Արդեն 5 տարի է, ինչ Երեւանի Թեթեւ արդյունաբերության պետական քոլեջը կազմակերպում է իր սաների` երիտասարդ մոդելյերների աշխատանքների ցուցադրություն: Այս անգամ այն կայացավ մայիսի 11-ին Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դահլիճում: Երեւանի Թեթեւ արդյունաբերության պետական քոլեջի սաների աշխատանքների ցուցադրությունը Ցուցադրությանը ներկա էին քոլեջի ղեկավարությունը, դասախոսներ, սաներն ու նրանց ծնողները , այլ կրթական հաստատություններից հրավիրված հյուրեր: Մի քանի մասից բաղկացած միջոցառման ընթացքում ցուցադրվեցին երեկոյան, ամենօրյա, թատերական եւ արտասովոր զգեստներ: Ի դեպ, «պոդիումում» եւս քոլեջի սաներն էին: Ցուցադրությունն ուղեկցվում էր խորագրերով առանձնացված բաժիններով. «Աշխարհի յոթ հրաշալիքները», «Գնչուական հավաքածու», «Հայաստան աշխարհ», որտեղ օգտագործված ցորենի հասկերը խորհրդանշում էին հայ ժողովուրդը, իսկ, օրինակ, դուդուկը` մշակույթը: Երիտասարդ մոդելյերների աշխատանքների ցուցադրություն Երիտասարդ մոդելյերները ետ չէին մնացել ժամանակից եւ հավաքածուներից մեկը փորձել էին ամբողջությամբ նվիրել մեր օրերում արդիական մի երեւույթի` PR-ին:  «Ե՞ս Yes» երիտասարդական ամսագրի 4-ամյակի նախօրեին երիտասարդ մոդելյերները ներկայացրեցին զգեստների մի հավաքածու, որտեղ կտորին զուգահեռ օգտագործել էին ամսագրի թերթերը: Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին երեկոյան, ամենօրյա, թատերական եւ արտասովոր զգեստներ Ցուցադրության այլ նմուշներում էլ օգտագործել էին բրնձի հատիկներ, խխունջի պատյաններ, սիրամարգի փետուրներ, փուչիկներ, հագուստի պիտակներ ու թղթից պատրաստված երկրաչափական պատկերներ: Թեթեւ արդյունաբերության քոլեջի սաներին ողջունելու ու իրենց զգեստները ներկայացնելու էին եկել նաեւ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ակադեմիայի ուսանողներն ու Վանաձորի պետական տեխնոլոգիական քոլեջի սաները: Միջոցառման վերջում քոլեջի դասախոսներ Զառա Գրիգորյանը, Անահիտ Նաջարյանն ու Էլզա Դանիելյանը պարգեւատրվեցին ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից: Ցուցադրություն Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դահլիճում Bravo.am-ի հետ զրույցում  Զառա Գրիգորյանն ասաց, որ քոլեջում աշխատում է արդեն երեք տարի. «Երկու տարի է` ես իմ սաների հետ ներկայացնում եմ մեր պատրաստած աշխատանքները:Կարծում եմ` դրանք գնահատվեցին հանդիսատեսի կողմից»: :) Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport