×


«KOTAYK» PARTY

«KOTAYK» PARTY

Գարեջրի սեզոնը բացված է:) Ապրիլի 2-ին «GIZA» ակումբում գարեջրի «հրավառություն» էր. «Բրավո-շոու» մշակութային կենտրոնը կազմակերպել էր «KOTAYK» գարեջրի սեզոնի բացումը: Միջոցառման ժամանակ շուումեն Սաշան (Ալեքսանդր Գրիգորյանը) ասաց, որ այսուհետ ամեն տարի` ապրիլի 2-ին, կնշվի այդ գարեջրի օրն ու սեզոնի բացումը: «KOTAYK» գարեջրի սեզոնի բացումը Սեզոնը բացված համարելով` Սաշան ներկաներին գարեջուր առաջարկեց, իսկ դիջեյ Drive-ն էլ գարեջրի հիմնը հնչեցրեց: Քլաբերներին ողջունեցին նորահայտ երգիչ-երգչուհիներ` Արմենը, Մառան եւ Իրինան, որոնց ելույթից հետո բեմն ու պարահրապարակը հանձնվեցին ակումբի այցելուներին: «Հիմա ձեզ հրավիրում ենք պարելու, իսկ այդ հարցում մեզ կօգնի դիջեյ Drive-ը եւ Go-Go պարուհիները:)»:  Միջոցառման Go-Go պարուհիները Պարերն ընդմիջվում էին խաղերով, որոնք անմիջական կապ ունեին գարեջրի հետ, հաղթողներին էլ որպես մրցանակ գարեջուր էին տալիս: :) Bravo.am-ի հետ զրույցում շոուի կազմակերպիչներն ասացին, որ սեզոնի բացման առթիվ միջոցառումներ կլինեն նաեւ Հայաստանի 9 խոշոր քաղաքներում ու Լեռնային Ղարաբաղում. «Մայիս ամսից սկսած ամեն շաբաթ օր մեր մյուս մեծ քաղաքներում կկազմակերպենք  գարեջրի փոքրիկ հրավառություն. ելույթ կունենան տարբեր երգիչ-երգչուհիներ, կլինեն պարային-խաղային համարներ, անվճար հյուրասիրություն»: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Mana-Litta -ի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW