×


«Mezzo»

«Mezzo»

Ակումբի ջազային, ռոքային ու «աստղային» մեկամյակը:) Ուղիղ 1 տարի առաջ` դեկտեմբերի 5-ին Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի հարեւանությամբ բացվեց մայրաքաղաքի կլասիկ ակումբներից մեկը` Mezzo Classic House Club-ը: Bravo.am-ն այս մեկ տարվա ընթացքում պարբերաբար ձեզ ներկայացրել է ակումբի հատուկ միջոցառումները, համերգներն ու հիշարժան երեկոները, իսկ երեկ ակումբը նշում էր հիմնադրման մեկամյակը: :) Kamo Movsisyan & Karen Shahgaldyan «Mezzo» ակումբի հիմնադիր Կամո Մովսիսյանը տանտիրոջ կարգավիճակում դիմավորում էր հյուրերին, ընդունում շնորհավորանքները: Նրա մտահղացմամբ, հաճախորդներն ու հյուրերը ջազային ու ռոքային երաժշտության ներքո անց էին կացնում տոնական երեկոն: Ակումբի մեկամյակը շնորհավորելու էին եկել հաղորդավարներ Արամ Չախոյանը, Ավետ Բարսեղյանը, Նազենի Հովհաննիսյանը, դիզայներներ Արամ Նիկոլյանը, Նուռը, Գեորգի Հարությունյանը եւ շատ ուրիշներ::) Համերգային ծրագրում ելույթ էին ունենում ակումբի հիմնական խմբերը` «Impresion», «Zara & Friends», «Imagine», նաեւ Սուրեն Առուստամյանը ռոքային մի քանի երգերով ու DJ Dale-ը` հաուսային ռիթմերով: Nazeni Hovhannisyan «Ուզում էինք մեր հաճախորդների, ընկերների երեկոն տոնական անցնի, որ մեզ հետ ուրախանան, պարեն, վայելեն լավ երաժշտություն: Նախատեսել ենք ֆուրշետային հյուրասիրություն, համերգային ծրագիր, երգում են մեր ակումբի խմբերը: Նաեւ պատրաստել ենք membership քարտեր, որոնք հետագայում կլինեն կուտակային, զեղչեր կարվեն մշտական հաճախորդների համար»,- ասաց ակումբի մենեջեր Գայանե Սարգսյանը: «Հիմնադրման օրվանից նպատակ ենք ունեցել դասական ու ջազ երաժշտության ակումբ դարձնել, հիմնականում հաջողվել է, մեկ-մեկ լինում են հատուկ օրեր, երբ էստրադային երաժշտություն է հնչում, բայց համեմված ջազային ռիթմերով: «Mezzo» ակումբը տարբերվում է իր մթնոլորտով, հարմարավետությամբ, դիզայնով»,- նշեց մենեջերը: Avet Barseghayn & Nur Ակումբի տնօրինությունը պատրաստել էր նաեւ մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած բոլոր համերգների, կարեւոր իրադարձությունների ֆոտոալբոմ, որոնք թերթելով` ներկաները հիշում էին ակումբի համերգները կամ էլ իրենց գտնում լուսանկարներում::) Ակումբի մեկամյակը վարող Արամ MP3-ն մի քանի անգամ երգել է ակումբում միայնակ ու ընկերների հետ. ««Mezzo»-ի պրոֆեսիոնալիզմը, ոճը, ուղղվածությունն ինձ դուր է գալիս: Անձնակազմի աշխատելաձեւը շատ-շատ բաներում համապատասխանում է իմ մտածելակերպին: Այս ակումբում միայն 1 խնդիր կա.:) Ժողովրդին ոտքի հանելը դժվար է, երեւի աթոռները հարմարավետ են, դրանից է::) Տեխնիկական, երաժշտական մասով ամեն ինչ լավ է, անցած համերգը, հիշում եմ, շատ լավ անցավ, հունվար ամսին էլ նախատեսում ենք ելույթ ունենալ այստեղ»,- ասաց Արամ MP3-ն: «Mezzo» Երգչուհի R.P.-ն «Impresion» բենդի կազմում ելույթ է ունենում «Mezzo»-ում: Տոնական մեկամյակին, բացի ջազային ստանդարտներից, երգում էր Մայքլ Ջեքսոնի, Սթիվի Ուանդերի հայտնի երգերից. «Այստեղ երգելն աշխատանք է համարվում, բայց առաջին հերթին մեծագույն հաճույքով եմ երգում: Մինչ այստեղ գալը մեր խումբը ձեւավորվել էր, բայց որպես ջազային բենդ լավ հիմք ունեցանք հենց «Mezzo»-ում: Ովքեր հաճախ են գալիս, գիտեն մեր երգացանկը, նաեւ ուզում եմ իմ «Կապույտ թռչուն»-ի ռեմիքս տարբերակը կատարել, բայց հայալեզու երգեր չենք երգում, անգլերեն տարբերակով կփորձեմ: Բենդի հետ պարբերաբար կենդանի երգելով ինձ ավելի ուժեղ, «մարզված» եմ զգում, քան եթերներում երեւայի, տեսահոլովակներ նկարահանեի»: R.P. Երգչուհու խոսքերով` հաճախորդներից ոմանք գալիս են հենց երաժշտության համար, ունկնդրում են ու կլանվում:). «Տեսնում ենք, որ կլանված երաժշտություն են լսում, դա էլ բավական է, որ թեկուզ 1 հաճախորդի համար երգես, կամաց-կամաց ընդգրկում ես մյուսներին, մեկ էլ տեսնում` ծանոթ երգից սկսում են աշխուժանալ, սեղանները մի կողմ են քաշում ու ջազային ստանդարտների տակ պարում»: Ակումբի դիզայնով դաշնամուր-տորթը կտրելուց հետո ոսկեգույն «աստղային անձրեւ» թափվեց ներկաների ու տորթի վրա, բայց դա չխանգարեց հյուրերին շարունակել պարել, հետո DJ Dale-ը երեկոն դարձրեց էլ ավելի ակումբային::) Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Mana-Litta-ի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW