×


«NewPeople»

«NewPeople»

Երաժշտությունը սահմաններ չի ճանաչում Նախագծի առաջին բացառիկ համերգը Հիշում եք չէ՞, որ մի քանի օր առաջ Bravo.am-ը պատմել էր ձեզ “NewPeople” նախագծի տղաների` Արտյոմ Մանուկյանի եւ Նարեկ Հովսեփյանի (A Chilla) մասին ու խոստացել, որ կանդրադառնա նրանց առաջին բացառիկ համերգին` http://www.bravo.am/news/newpeople-նախագիծ/: Եկել է պահը կատարելու խոստումը, դե լսեք :) Artyom Manukyan and A Chilla Առաջին անգամ Հայաստանում hip-hop-ը հնչեց նվագախմբի ուղեկցությամբ հուլիսի 22-ին «Ավանգարդ Ֆոլք Ակումբում»: Ինչպես նշեց A Chilla-ն` “համերգը պրեմիերայի պրեմիերան ա”: “Միշտ ասում են` ռեփը լավ երաժշտություն ա, բայց սեւական ա, կամ բողոք ա: Այս համերգով փորձում ենք ցույց տալ, որ ռեփը կարող է լինել շատ հաճելի եւ ուրախ, առանց որեւէ բողոքի, հայհոյանքի եւ “yo-yo”-ների: “Դա չի hip-hop-ը”,- ասում է Արտյոմ Մանուկյանը: A Chilla “Hip-hop-ի մեջ ես միշտ երաժշտական մասն եմ փնտրում, այլ ոչ թե չորությունը, դրա համար ոչ միայն hip-hop սիրողներին, այլեւ ցանկացած երաժշտասերին պիտի որ դուր գա համերգը”,- ասաց A Chilla-ն համերգից առաջ: Artyom Manukyan Ու սկսվեց… Համերգին մասնակցող երաժիշտները ջազային ոլորտից են, ներկայացնում են “Կատուներ”, “Armenian Navy Band”, “Art Voices” խմբերը: Տղաների ընկեր Շահանը` “աննորմալ մի կիթառահար երեւույթ”, Բոստոնից հատուկ էր ժամանել` համերգին մասնակցելու համար: Բոլոր երգերը, որ հնչեցին համերգի ընթացքում, A Chilla-ի նոր ձայնասկավառակից են: Մինչեւ տարեվերջ նա արդեն կսկսի ձայնագրությունները: Տղաների ընկեր Շահանը` “աննորմալ մի կիթառահար երեւույթ” Պատկերացրեք` բեմում 8 երաժիշտներ ջազային հնչյուններ են արտաբերում իրենց գործիքներով, Արտյոմ Մանուկյանը հուզում է բոլորին թավջութակով, իսկ այդ ամենի ներքո A Chilla-ն ռեփ է կարդում: Ու ոչ միայնակ: Համերգին մասնակցում էին նաեւ Միշոն, 3.33-ը, Գոռ Սուջյանը, Արամ MP3-ն եւ Jazzel-ը, ովքեր դուետներով հանդես եկան A Chilla-ի հետ: Ի դեպ, բացի ռեփ կարդալուց, A Chilla-ն իրականացնում էր նաեւ հաղորդավարի պարտականությունները: :) Եվ այսպես, A Chillan բեմ է հրավիրում շատ սիրուն ու տաղանդավոր աղջիկների Jazzel խմբից: Պարզվում է` խմբի գեղարվեստական ղեկավար Նաիրա Գյուրջինյանը սկզբում մի փոքր թերահավատորեն է վերաբերվել, երբ Նարեկը առաջարկել է աղջիկներին մասնակցել համերգին: Հետո բոլորը հավաքվել են Նաիրա Լորիկովնայենց տանը եւ ընդհանուր հայտարարի եկել` հասկանալով, որ բավականին գեղեցիկ է ստացվում: Jazzel “Երեւի թե արդեն դուրս եմ եկել այն տարիքից, որ ռեփ սիրեմ: Բայց գիտեք, տարիքը կապ չունի, այսօր երիտասարդների նման ուրախացել եմ: Այսօրվա համերգը մեծ տպավորություն թողեց ինձ վրա: Այն, ինչ անում է Նարեկը, շատ հետաքրքիր է, եւ, իհարկե, ինձ շատ հուզեց Արտյոմ Մանուկյանի թավջութակը, ամեն անգամ, երբ նա նվագում է, ինձ վրա մոգական ազդեցություն է ունենում:): Շատ հավանեցի նաեւ Արամ MP3-ի կատարումը: Շնորհավորում եմ տղաներին”,- ավելացրեց Նաիրա Գյուրջինյանը: A.Chila and Aam MP3 Հիմա հերթը A Chilla-ի լավագույն ընկերներից մեկինն է` մի մարդու, ով, A Chilla-ի կարծիքով, պետք է այս քաղաքին: “Դիմավորեք` Արամ MP3”,- ով կատարեց մեկ հեղինակային երգ եւ դուետ A Chilla-ի հետ: “Ինձ թվում ա` դահլիճի ջերմ ընդունելությունից գուշակեցիք` ինչպիսին ա տրամադրությունը: Իսկ իմ տրամադրությունը ավելի վառ ա: Ինչ-որ չափով մասնակցել եմ այս ամենին, ես էլ էի հուզված: Ամեն ինչ հիանալի անցավ: Սա կենդանի հնչողությամբ ռեփ-երաժշտության սկիզբն է”,- ասաց Արամ MP3-ն համերգից հետո: Misho Հնչում է Շոպենի թաղման քայլերգը` իհարկե, կրկին ջազային մեկնաբանությամբ, ու բեմ է դուրս գալիս Միշոն եւ կատարում “Կատաֆալկ” երգը` “Զրո” ալբոմից: Միշոն իր երկրպագուների համար լրիվ նոր վիճակում ներկայացավ` կարդալով ռեփ կենդանի երաժշտության ուղեկցությամբ: Հնչեցին նաեւ դուետներ A Chilla-ի հետ: “NewPeople” նախագիծը աշխատել է Միշոյի հետ նոր` “Զրո” ձայնասկավառակի շրջանակներում: Տղաների խոսքերով, Միշոյի մյուս ստեղծագործությունների համեմատ ձայնասկավառակը շատ երաժշտական է ստացվել, չկա ոչ մի ստանդարտ hip-hop: “Նրանք մեր քաղաքում ամենատաղանդավոր տղերքից են: Էդ ես եմ ձեզ ասում: Իրանք մեր ապագան են”,- ասաց Միշոն: A Chilla Gor and Sujyan Իսկ հիմա A Chilla-ն բեմ է հրավիրում աշխարհում իր ամենասիրելի երգիչներից մեկին` “Dorians” խմբի վոկալիստ Գոռ Սուջյանին, ով նախեւառաջ տղաների սիրելի ընկերն է, իսկ Արտյոմ Հակոբյանի հետ “Կուլամ” երգի ընթացքում համագործակցությունից հետո արդեն մոտիկ “ախպերներ” են: A Chilla-ն պատմեց, որ երբ առաջին անգամ լսեց Գոռի ձայնը, մոտեցավ նրան ու հարցրեց. “Hey man, where are you from?”, իսկ Գոռը պատասխանեց. “Բայց ես անգլերեն չեմ խոսում”:): A Chilla-ի ու Գոռի դուետը ջեեեեեեեե~րմ ու բաաաաա~րձր ծափահարությունների արժանացավ :): Gor_Sujyan “Ռեփից ես սիրել եմ մենակ 2Pac ու Eminem, ու հիմա ես արդեն էս խումբն եմ սիրում: Ինձ համար էսօրվա համերգը շոկ էր: Չեմ կարա նկարագրեմ` ինչ լավ էր: Ես շատ քիչ եմ լինում հայկական համերգների, “NewPeople”-ի համերգը էդ քչերից մեկն ա: Ես հպարտ եմ, որ Հայաստանում եմ ապրում ու ստեղ էլ ուզում եմ ապրեմ, որովհետեւ տաղանդների հավաքածու ա էս երկիրը”,- անկեղծացավ Գոռը: Մի պահ բեմում են մնում միայն “NewPeople”-ը` A Chillan ու Արտյոմ Մանուկյանը: Պատկերացնու՞մ եք` ինչ է կատարվում այդ պահին: Ստեղծվում է մի նոր ակուստիկ էֆֆեկտ, երաժշտական կոլորիտ` միայն թավջութակ եւ ռեփ: Felix Khachatryan and A Chilla Դիմավորեք`“իրեք երեսուն իրեք` սիրեք, շատ սիրեք”:): 3.33-ը նոր նախագիծ է, որի մասնակիցներն են նույն ինքը A Chilla-ն եւ հաղորդավար Ֆելիքս Խաչատրյանը: 3.33-ը ներկայացնում է գրագետ ասմունք` ջազային ռիթմերի ներքո: Այս նախագծի շրջանակներում Նարեկը առաջին անգամ փորձել է հայերեն ստեղծագործել: Նախագծի երգացանկի 70%-ը անգլերենով է, բայց A Chilla-ն ներկայացնում է նաեւ հայերենով գրված տեքստեր: “Ֆելոն նայեց ինձ վրա ու կարծես հիպնոզացնելով ասեց`“պիտի հայերեն գրես” :) ”,- ասաց A Chilla-ն: A Chilla Արտյոմը եւ Ֆելիքսը ծանոթներ էին, բայց Նարեկի շնորհիվ ավելի մտերմացան: Մի քանի ամիս առաջ Արտյոմին կանչեցին ու ցույց տվեցին, “թե ինչեր են արել”: “Երբ եկա ու լսեցի, ասեցի` ի՞նչ: Կարծես նոր Ավետիք Իսահակյան լիներ, մաքուր հայերենով, առանց ժարգոնի, լրիվ նոր ուղղություն հայկական ռեփում”,- հիշեց Արտյոմը: Ի դեպ, մի քանի օր առաջ, երբ հանդիպեցինք տղաներին փորձերի ընթացքում, նրանք մտավախություն ունեին, որ ինչ-ինչ պատճառներով Ֆելիքսը հավանաբար չի կարդա ռեփի իր մասը: Բայց ի ուրախություն տղաների եւ հանդիսատեսի, Ֆելիքսը բեմ բարձրացավ եւ զարմացրեց բոլորին` ռեփ կարդաց այնպես, կարծես ողջ կյանքում ռեփեր է եղել: A Chilla Համերգին ներկա էին շատ սիրված ու ճանաչված մարդիկ`“Շարմ” հոլդինգի ղեկավար Ռուբեն Ջաղինյանը, Ռոլանդը “Ռեինկարնացիա”-ից, հաղորդավար ու հումորիստ Հովոն եւ այլոք: Բայց հանկարծ, շատ անսպասելի, հենց բեմի վրա A Chilla-ին այցելեց իր մուսան` նոր երգի տեսքով, ու այնպես փայլատակեց, որ նա ստիպված կուլիսներ հեռացավ` “մտքին եկած նոր երգը գրառելու համար” :) Ընտրված վայրը` «Ավանգարդ Ֆոլք Ակումբը», տղաների կարծիքով, շատ հարմար էր: “Մեզ համար Ավանգարդ Ֆոլք Ակումբը կարծես “колыбель” լինի: Այստեղ ենք սկսել նվագել Արտո Թունջբոյաջյանի, “Կատուներ”-ի հետ, այստեղ ենք ծանոթացել Նարեկի հետ”,- ասաց Արտյոմը եւ կիսվեց համերգից ստացած տպավորություններով. “Երբեք էսպիսի հաճույք չէի ստացել: Շատ էինք աշխատել, ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ ընկերներին` երաժիշտներին. առանց նրանց ոչինչ չէր լինի: 8 հոգի մեկ ամիս շարունակ, ամեն օր կատարում էին շատ ծանր ու դժվար աշխատանք: Ու հենց նրանց շնորհիվ այս համերգը հաջողություն ունեցավ: Մերսի նաեւ նրանց, ովքեր դուետներով հանդես եկան”: New People-ի համերգին “Հենց համերգի ավարտից հետո, երբ իջա բեմից, մարդիկ էնպիսի դեմքերով մոտեցան ինձ, որ հասկացա` բոլոր պարտականություններս կատարել եմ: Էս խումբը երբեք չի կորելու` ավելի ու ավելի լավ ա լինելու: Իսկ այս ժանրը այսուհետեւ կկոչվի ալտերնատիվ hip-hop”,- ասաց Նարեկը, կամ A Chilla-ն, կամ պարզապես AC-ը :): Bravo.am շնորհավորում է Արտյոմին ու Նարեկին “NewPeople” նախագծից` հավատալով ու ցանկանալով, որ ամեն ինչ “ավելի ու ավելի լավ ա լինելու” :) Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին