Լավ լուր ունենք “UWC Դիլիջան” միջազգային դպրոցում սովորել ցանկացողների համար. UWC համակարգին վերաբերող ձեր բոլոր հարցերի պատասխանները կարող եք ստանալ հունվարի 25-ին, ժամը 11.00-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Փարամազ Ավետիսյան» մասնաշենքի «Աքյան» արվեստի սրահում:
«UWC Դիլիջան»-ի տնօրեն Ջոն Փադըֆութը եւ դպրոցի հիմնադիրների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը, ինչպես նաեւ UWC Հայաստանի անձնակազմի այլ ներկայացուցիչներ կպատասխանեն UWC դպրոցներին, այդ թվում` «UWC Դիլիջան»-ին վերաբերող հարցերին, ինչպես նաեւ կներկայացնեն ընդունելության կարգը։
«UWC Դիլիջան» միջազգային դպրոցում սովորել ցանկացողները կարող են ստանալ բոլոր հարցերի պատասխանները
«Բաց դռների օրը» կազմակերպում են Միացյալ աշխարհի քոլեջներ (United World Colleges-UWC) կրթական ցանցի Հայաստանի ազգային կոմիտեն եւ «UWC Դիլիջան» միջազգային դպրոցը:
«UWC Դիլիջան» դպրոցը դռները կբացի սեպտեմբերին` ընդունելով առաջին 90 աշակերտներին, որոնցից 10 Հայաստանից կլինեն: UWC Dilijan միջազգային դպրոցի աշակերտների 90 տոկոսը կսովորեն բարերարների կողմից հատկացված կրթաթոշակներով:
Եվս 11 հայաստանցի երեխաներ հնարավորություն կունենան սովորել UWC-ի համակարգի այլ երկրների քոլեջներում` Իտալիայում, Ուէլսում, Հոնգ Կոնգում, Նիդեռլանդներում, Նորվեգիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Սինգապուրում, Հնդկաստանում:
UWC համակարգում եւ «UWC Դիլիջան» միջազգային դպրոցում սովորելու հայտերը լրացվում են առցանց` www.am.uwc.org կայքում: ՀՀ քաղաքացիների համար դիմումների ընդունման վերջնաժամկետը 2014 թ.-ի փետրվարի 17-ն է։
Միջոցառման էջը «Ֆեյսբուք» ցանցում` https://www.facebook.com/events/278199482330141/:
Հայաստանում UWC-ի էջը «Ֆեյսբուք» ցանցում`https://www.facebook.com/UWCArmenia:
BRAVO.am
Լուսանկարները` UWC Հայաստան "ֆեյսբուքյան" էջից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: