Գունեղ ֆոտոանկյուններ, երաժշտական շոու, տոնական տորթի հյուրասիրություն, զեղչեր, անվճար դիմահարդարում եւ այլ անակնկալներ` ահա, այսպես «Երեւան Մոլ»-ը երեկ բազմաթիվ այցելուների հետ նշեց 3-ամյակը։
«Երեւան Մոլը» նշել է 3-րդ տարեդարձը
Արշակունյաց 34 հասցեում գտնվող առեւտրի ու ժամանցի կենտրոնում ուրախ տրամադրություն էր ողջ օրվա ընթացքում։ Ի տարբերություն այնտեղ կայացած նախորդ միջոցառումների, որոնք կենտրոնացված էին մեկ տարածքում, ինչպես, օրինակ՝ Ակումբային քարտի մեգախաղարկությունը, Սիրուշոյի «Արմատ» սկավառակի համերգ-շնորհանդեսը, այս անգամ մոլի տարբեր հատվածներում առկա էր տոնական մթնոլորտն ու շունչը։
Այցելուները դիտում էին բրեյք դանս պարողների հետաքրքիր շոուն եւ ունկնդրում դիջեյ Guevo-ի հնչեցրած երաժշտությունը, հատուկ ստեղծված գեղեցկության անկյուններում նրանց ներկայացվում էին հանրահայտ ապրանքանիշերի նորույթները, մի շարք խանութ-սրահներում գործում էին տոնական ակցիաներ եւ զեղչեր: 3-րդ տարեդարձի առթիվ մոլը տրամադրեց նաեւ ակումբային քարտ՝ առանց որեւէ պայմանի։
«Երեւան Մոլը» նշել է 3-րդ տարեդարձը
«Երեւան Մոլ»-ի մարքեթինգի եւ միջոցառումների մենեջեր Ինգա Մուրադյանը BRAVO.am-ին հայտնել է, որ ակումբային քարտի տարեվերջյան խաղարկությունն այսուհետեւ կդառնա եռամսյակային.«Առաջիկա խաղարկությունը, հավանաբար, կկայանա մարտի վերջին։ Բացի այդ, նախատեսում ենք տարատեսակ հետաքրքիր միջոցառումներ, որոնք առնչվում են շոփինգին ու նորաձեւությանը»։
«Երեւան Մոլը» նշել է 3-րդ տարեդարձը
«Երեւան մոլ»-ը նաեւ մրցույթ էր հայտարարել, որի համար անհրաժեշտ էր 3 տարվա ընթացքում մոլում արված հիշարժան լուսանկարներով կիսվել սոցցանցում՝ #YM3 #YMBirthday #YerevanMallMoments հեշթեգերով։ Ամենաշատ տարածում ունեցած 10 լուսանկարից պատահականության սկզբունքով ընտրվեցին 3-ը, որոնց հեղինակները կստանան 30.000 դրամ արժողությամբ նվեր քարտ:
BRAVO.am-ը նույնպես շնորհավորում է «Երեւան մոլ»-ին՝ 3-րդ տարեդարձի կապակցությամբ:)։
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: