×


«Երկվորյակները»՝ երեւանյան Լոֆթում

BRAVO.am-ը տեղեկացրել է, որ այս ամիս Երեւանի 11 մշակութային եւ ժամանցային վայրեր «Phototrip in Yerevan» նախագծի շրջանակում դարձել էին ցուցադրման հարթակներ Ելենա Ֆրոլովա-Տրուֆանովայի «Երկվորյակներ» լուսանկարչական նախագծի համար: Հետաքրքիր նախագիծն օրերս ամփոփվել է The LOFT-ում՝ ամբողջական ցուցահանդեսի տեսքով:


Հիշեցնենք, նախագիծն առաջարկում էր երեւանցիներին եւ մայրաքաղաքի հյուրերին ծանոթանալ լուսանկարչի ինքնատիպ աշխատանքների հետ՝ շրջելով քաղաքում եւ հաճախելով նախանշված վայրերը, ինչպես նաեւ երթուղու՝ անվճար ձեռք բերած քարտեզի բոնուսային կուպոնները կենտրոններից որեւէ մեկում փոխանակել անակնկալներով:

Լոֆթում կազմակերպված միջոցառումն ունեցել է համերգային ծրագիր, որը պատրաստել էին նախագծի հերոսները, հյուրասիրությունը եւս երկվորյակների ձեռքի գործն էր:):


Ելենա Ֆրոլովա-Տրուֆանովան նախագիծն իրականացնում է 2008 թվականից՝ լուսանկարելով տարբեր տարիքի եւ մասնագիտության երկվորյակների Ռուսաստանում եւ հետխորհրդային երկրներում: Գործունեության 9 տարվա ընթացքում հեղինակն աշխատել է շուրջ 300 զույգ երկվորյակների հետ: Շուտով կթողարկվի «Երկվորյակներ» լուսանկարչական ալբոմը:

BRAVO.am
Լուսանկարները՝ Ելենա Ֆրոլովա-Տրուֆանովայի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW