×


«Իվետա Մուկուչյանն ունի հաղթելու բոլոր շանսերը». Dagens Nyheter

Շվեդիայի խոշորագույն «Dagens Nyheter» պարբերականը հավանական է համարում Իվետա Մուկուչյանի հաղթանակը «Եվրատեսիլ 2016»-ում: Հայաստանյան պատվիրակության հետ Ստոկհոլմում գտնվող Ucօm-ի ներկայացուցիչ Աշոտ Բարսեղյանը BRAVO.am-ին տեղեկացրել է, որ այս մասին գրված է հեղինակավոր օրաթերթի այսօրվա համարում:  

Իվետա Մուկուչյանը


«Dagens Nyheter»-ի ռեյտինգային աղյուսակում առաջատարն Ավստրալիայի ներկայացուցիչն է, սակայն թերթը վստահ է, որ Իվետան ունի բոլոր շանսերը փոխել իրավիճակն ու շռնդալից հաղթանակ տանել` անկախ նրանից, որ բուքմեյքերները նրա համար կանխատեսում են հինգերորդ հորիզոնականը:

Իվետա Մուկուչյանը


Պարբերականը հայ երգչուհուն համեմատում է Բեյոնսեի հետ` նշելով, որ բեմական լավ պահվածքը, թափանցիկ մարմինը, խենթացնող ոտքերն ու սուպերհերոսի թիկնոցը նրան դարձնում են անսահման հետաքրքիր: «Dagens Nyheter»-ը խենթացնող է որակել նաեւ հայաստանյան շոուն` կանխատեսելով «պայթյուն» եզրափակչում:):

«Dagens Nyheter» պարբերականի անդրադարձը «Եվրատեսիլ 2016»-ի եզրափակչին


Նշենք, որ շվեդական թերթը բարձր հորիզոնականի հույս է փայփայում նաեւ  իրենց մասնակցի համար, նաեւ կարծում են, թե բարոյական հաղթանակն Իտալիայինն է` չնայած` այս երկիրը շանս չունի գրավել առաջին տեղը: Իսկ ամենավերջին հորիզոնականում տեսնում են Վրաստանին: 

Աշոտ Բարսեղյանը մեզ հետ զրույցում, խոսելով Ստոկհոլմում շրջանառվող խոսակցությունների մասին, նշել է նաեւ, թե մի շարք փորձագետներ մեր մասնակցի համար կանխատեսում են նաեւ երկրորդ հորիզոնականը:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին