×


«Մենք ցույց չենք տվել իրական զգեստը»` Արեւիկ Սիմոնյանը` Իվետա Մուկուչյանի եվրատեսիլյան հագուստի մասին

Նախաեվրատեսիլյան իրարանցումը սկսվել է: Իվետա Մուկուչյանը Ստոկհոլմի «Էրիքսոն Գլոբ Արենա»-ում արդեն արել է իր առաջին փորձը, ինչից հետո համացանցում բուռն քննարկվում է նրա բեմական հագուստը։ Թեմայի շուրջ BRAVO.am-ը զրուցել է երգչուհու եվրատեսիլյան զգեստների դիզայներ Արեւիկ Սիմոնյանի հետ։

Իվետա Մուկուչյանի առաջին փորձը «եվրատեսիլյան» բեմում


Դիզայները նշել է, որ իրականում երգչուհին մեկ այլ զգեստով է հանդես գալու կիսաեզրափակչում.«Մենք ցույց չենք տվել իրական զգեստը, այլապես հետո հետաքրքիր չէր լինի շոուն դիտել, ուստի ստացել ենք ոճով նման զգեստ, որ փորձի ժամանակ Իվետան հասկանա հարմարավետությունը, բայց վերջնական տեսքն այլ է լինելու` ավելի շքեղ ու ավելի բեմական: Իսկ թե ինչ դետալներով կտարբերվի, չեմ ուզում փակագծերը բացել»։

Իվետա Մուկուչյանի առաջին փորձը «եվրատեսիլյան» բեմում


Արեւիկի փոխանցմամբ` երգչուհու բեմական կերպարը որոշել են Հայաստանի եվրատեսիլյան բեմադրությունն իրականացնող շվեդ ռեժիսոր Սաշա Ժան Բատիստի հետ.«Իվետան, ռեժիսորը, հայկական պատվիրակությունը եւ իմ թիմը քննարկեց, թե ինչ զգեստ կհամապատասխանի երգին եւ վերջում բոլորս միասին եկանք մի հայտարարի»։

Իվետա Մուկուչյանի առաջին փորձը «եվրատեսիլյան» բեմում


Հավելենք, որ Իվետա Մուկուչյանի հետ ելույթ ունեցող հինգ բեք-վոկալիստների զգեստների մոդելավորողն էլ Արամ Նիկոլյանն է։ Մայիսի 10-ին՝ առաջին կիսաեզրափակչում, երգչուհին ելույթ կունենա 7-րդ համարի ներքո։

BRAVO.am
Լուսանկարները՝ Իվետա Մուկուչյանի ֆեյսբուքյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW