×


«Մեր բակ»-ի դերասանները 20 տարի անց` հարազատ բակում :)

«Մեր բակ»-ի դերասանները սիրված ֆիլմի ստեղծումից 20 տարի անց կրկին երեւանյան հայտնի բակում են: Հրանտ Թոխատյանը, Զառա Արամյանը, Մկրտիչ Արզումանյանը, Իրինա Դանիելյանը, Աշոտ Ղազարյանը եւ մյուսները մասնակցում են նախագծի հոբելյանին նվիրված հատուկ հաղորդման նկարահանումներին, որ նախաձեռնել է «Շարմ» ընկերությունը: 

«Մեր բակ»-ի 20-ամյակին նվիրված հաղորդման նկարահանումներին


BRAVO.am-ի հետ զրույցում Զառա Արամյանն ասել է` աշխատանքները տարվել են ողջ տարվա ընթացքում.«Այսօր վերջին ակորդն էր։ Քանի որ «Մեր բակը 2»-ն ավարտվում է տեսարանով, որ ավտոմեքենայով շրջում ենք Երեւանում, այսօր հավաքվել էինք հենց այդ դրվագում նկարահանված դերասաններով: Հիշում էինք մեր բացակա ընկերներին` երջանկահիշատակ Արմեն Խոստիկյանին եւ Մարկ Սաղաթելյանին: Նրանց անուններն եմ նշում, քանի որ վերոնշյալ տեսարանում նրանք մեզ հետ էին»։

Զառա Արամյանը եւ Աշոտ Ղազարյանը


Նա տեղեկացրել է, որ հաղորդումը կցուցադրվի Հանրային հեռուստատեսությամբ. «Կարծում եմ` Ամանորին եթեր կհեռարձակվի: Այս նկարահանումները բոլորիս համար երջանկություն էին, չէ՞ որ 20 տարի առաջվա զգացողությունները կրկին վերապրեցինք»։

«Մեր բակ»-ի 20-ամյակին նվիրված հաղորդման նկարահանումներին


«Մեր բակը» նախագծին Մեդիամաքսի` հետաքրքիր մանրամասներով անդրադարձը կարդացեք այստեղ:

BRAVO.am
Լուսանկարները՝ Զառա Արամյանի եւ Իրինա Դանիելյանի «ֆեյսբուքյան» էջերից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին