×


«Մումիա». սպասված ֆիլմի փակ դիտումը ԿինոՊարկում

Այսօրվանից «Կինոպարկ»-ի մեծ էկրաններին ցուցադրվում է երկար սպասված «Մումիա» ամերիկյան ֆիլմը: Պրեմիերային ընդառաջ երեկ տեղի է ունեցել ֆիլմի փակ նախադիտումը՝ կինոթատրոնի հավատարիմ եւ մշտական հաճախորդների, նաեւ ԶԼՄ ներկայացուցիչների համար:

«Մումիա» ֆիլմի փակ դիտումը ԿինոՊարկում


Միանգամից նշենք, որ 1 ժամ 47 րոպե տեւողությամբ այս ֆիլմը մեկ շնչով դիտել ենք մինչեւ վերջ՝ սպասելով հետաքրքրական ավարտի: Լավ կինոնկար դիտելու հույսերն, իհարկե, արդարացան: Վստահ ենք` ֆիլմը կհետաքրքրի նույնիսկ սարսափ ժանրը չնախընտրող կինոսերներին:

Իսկ այժմ` ֆիլմի մասին.

Անապատում տեղի ունեցող հակաահաբեկչական գործողությունների ժամանակ զինվորականները հայտնաբերում են հնագույն պատմական սարկաֆագ: Նրանք որոշում են այն տանել մանրամասն ուսումնասիրման: Սակայն տեղափոխման ժամանակ սկսում են տարօրինակ բաներ տեղի ունենալ, եւ ինքնաթիռն ընկնում է…
Ֆիլմում նկարահանվել են Թոմ Քրուզը, Ռասսել Քրոուն, Սոֆյա Բուտելլան, Աննաբել Ուոլիսը, Ջեյք Ջոնսոնը եւ հայտնի ու սիրված այլ դերասաններ: Ռեժիսորն է Ալեքս Կուրցմանը: Նշենք, որ ֆիլմի բյուջեն կազմել է 125 միլիոն դոլար:

BRAVO.am-ի հետ զրույցում «Երեւան Մոլ»-ի մարքեթինգային նախագծերի մենեջեր Կոնստանտին Գեւորգյանն նշել է, որ «Մումիա»-ն այս տարվա ամենահայտնի, սիրված ու սպասված ֆիլմերից մեկն է ամբողջ աշխարհում. «Պահանջարկը շատ մեծ է նաեւ այն պատճառով, որ գլխավոր դերում խաղում է Թոմ Քրուզը: Արկածային մարտաֆիլմերի եւ ֆենտեզի ժանրի սիրահարները, համոզված եմ, անպայման կհավանեն ֆիլմը: Ընդ որում, այն հետաքրքիր է ինչպես դեռահասներին, այնպես էլ՝ մեծերին»:

«Մումիա» ֆիլմի փակ դիտումը ԿինոՊարկում


Մենք առանձնացրել ենք նաեւ մի քանի հետաքրքիր փաստ «Մումիա»-ի մասին.

* Ֆիլմի կարգախոսը` «Բարի գալուստ աստվածների եւ հրեշների նոր աշխարհ», վերցված է «Ֆրանկենշտեյնի հարսնացուն» ֆիլմից, որը նույնպես նկարահանել է «Universal Pictures» ընկերությունը:

* Ի դեպ, Թոմ Քրուզն ավելի վաղ էր ընտրվել «Մումիա» ֆիլմի գլխավոր դերի համար` դեռեւս 1999 թվականին, բայց այդ ժամանակ ռեժիսոր Սթիվեն Սոմերսը նախընտրեց Բրենդան Ֆրեյզերին: Եվ ահա 18 տարի անց Քրուզը հնարավորություն է ստանում խաղալ այդ դերը ֆիլմի ռիմեյքում:

* Սա Թոմ Քրուզի եւ Ռասսել Քրոուի առաջին համատեղ նախագիծն է:

* Ֆիլմի ռեժիսորը պետք է լիներ Լեն Ուայզմանը, բայց նա լքում է նախագիծը դեռեւս մեկնարկից առաջ: Նրան փոխարինելու է գալիս Անդրես Մուսկետին, ով ավելի ուշ նույնպես թողնում է նախագիծը ստեղծագործական տարաձայնությունների պատճառով:

* Սա առաջին ֆիլմն է նախագծի պատմության մեջ, որ մումիայի դերում կին է նկարահանվել:

«Մումիա» ֆիլմի փակ դիտումը ԿինոՊարկում


* Ֆիլմի` վարձույթում հայտնվելը համընկել է առաջին անգամ նկարահանված «Մումիա» (1932թ.) ֆիլմի ստեղծման 85-ամյակի հետ:

* «Universal Pictures» ընկերությունն առաջատար դիրք է զբաղեցնում սարսափ ժանրի նախագծերում: Սկսելով «Դրակուլա» ֆիլմից (1931թ.)` դրան հաջորդող մի քանի տասնամյակում կինոընկերությունը հայտնի է եղել հենց սարսափ ժանրի նախագծերով:

* Սա Թոմ Քրուզի մասնակցությամբ առաջին սարսափ ժանրի ֆիլմը չէ: Ավելի վաղ նա նկարահանվել է «Հարցազրույց վամպիրի հետ» ֆիլմում (1994թ.):

Նշենք, որ ֆիլմը «Երեւան Մոլ»-ի կինոթատրոնում ցուցադրվում է ամեն օր: Սարսափ եւ ֆենտեզի ժանրի սիրահարներին իսկական արկածներ են սպասվում: Մաղթում ենք հաճելի կինոդիտում:):



Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW