×


«Շանթ»-ի ո՞ր նախագծում է նկարահանվում Անդոն

Շուտով կմեկնարկեն Շանթի «Խոպանի տեսություն» սիթքոմի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները: Ինչպես հայտնի է դարձել BRAVO.am-ին, հումորային նախագծի դերասանական կազմը համալրել է Անդրանիկ Հարությունյանը, ով էլ մեզ պատմել է իր կերպարի մասին:

Անի Պետրոսյանը, Անաիս Սարդարյանը եւ Անդրանիկ Հարությունյանը


Դերասանը հանդես կգա Անի Պետրոսյանի մարմնավորած կերպարի ամուսնու դերում. «Սուրենը վերադառնում է խոպանից եւ ընկնում է «կնանիքի» մեջ:) Կարծում եմ` կերպարս կսիրվի, քանի որ, ըստ սցենարի, ամենազվարճալին է լինելու»,-պատմել է նա:

Ի դեպ, Անդոն սիթքոմում հեռուստադիտողին կներկայանա բեղերով. «Ժամանակին «Կարգին հաղորդման» շրջանակում բազմաթիվ այդպիսի կերպարներ եմ կերտել` կեղծամով, բեղերով, ուստի սովորական երեւույթ է ինձ համար»:

Անաիս Սարդարյանը եւ Անդրանիկ Հարությունյանը


Կամերային թատրոնի դերասանի խոսքով` փոքր-ինչ դժվար է նոր աշխատանքը համատեղել ներկայացումների հետ, սակայն ամեն բան սիրով է անում.«Անկեղծ պետք է ասեմ, որ աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով չեմ կարողացել հետեւել սիթքոմին, իսկ այժմ արդեն հայտնվել եմ նրանց ընտանիքում»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Շանթի եւ Անդոյի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW